ԲԴԽ-ում մի կեղծ հրաժարականասեր անդամ կա, որը կարծում է, թե ՍԴ դատավորը, եթե նախկինում ԱԺ հանձնաժողովի նախագահն էր եւ համաձայն էր օրենքի այդ ձեւակերպման հետ, ապա հետո չպետք է ՍԴ-ում մասնակցի նույն այդ օրենքի սահմանադրականության հարցի քննությանը, քանի որ, ըստ «փայլուն» իրավաբանի, առկա է շահերի բախում։
Ի՞նչ ասեմ, ով ասես հիմա իրավաբանությամբ է զբաղվում։ Բայց, որ ամենավտանգավորն է, այդ ով ասեսը իրավաբանության քողի տակ քաղաքական-պոետիկ առանձնահատուկ կարծիքներ է փաստաթղթավորում։
Վերջերս, ի դեպ, հենց այդպիսի դեպք կար Գերմանիայում, որտեղ բարձր դատարանն արձանագրեց, որ այդ պայմանը որեւէ կերպ շահերի բախում չի առաջացնում։
Հ.Գ. «Մեր բանականությունը շատ ժամանակ անզոր է մարտնչող տգիտության դեմ»,- հաճախ կրկնում էր Վլադիմիր Նազարյանը: