Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored–ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է 8.2 գնահատականը։
Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1) և դարձել գոլի հեղինակ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: