f

Անկախ

80-օրյա մաքառում Հադրութի անտառներում․ Սասունի վերջին խոստումը


Դեկտեմբերի 20-ին երկարատև սարսափելի լուրերի ֆոնին մի լավ լուր հայտնվեց լրահոսում. 70 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո 6 զինծառայողներ հրաշքով ողջ էին մնացել և դուրս բերվել շրջափակումից: Լուրը շոկային էր, ոգևորիչ, բայց ճակատագրական դեռևս շրջափակման մեջ գտնվող մյուս 6 զինծառայողների համար, որոնց պատերազմի ավարտից շուրջ 50 օր անց՝ դեկտեմբերի 27-ին, թշնամին հայտնաբերեց և դաժանաբար սպանեց։

Այդ ողբերգության մեջ թերևս մեղավոր ենք բոլորս, քանի որ մեր զինվորների մահվան պատճառ դարձավ այն, որ մեդիան զգոն չէր տեղեկատվական դաշտում, հասարակությունն ավելորդ ազատ էր սոցիալական ցանցերում, իսկ պատկան մարմինները՝ ոչ պրոֆեսիոնալ իրենց գործում:

Տղաները հաղթահարել էին շրջափակման մեջ գտնվելու շուրջ 80 դժոխային օր: Կարողացել էին սնունդ հայթայթել, գոյատևել, մարտի բռնվել թուրքական «Յաշմա» հատուկջոկատայինների դեմ, մի շրջափակումից դուրս գալ, մյուսի մեջ ընկնել, նույնիսկ զանգել հարազատներին, օգնություն խնդրել: Ցավոք երկարատև ու դաժան սպասումը 12 հոգանոց խմբի մի մասի համար հեքիաթային ավարտ ունեցավ, մյուս մասի համար՝ ողբերգական:

Նահատակված 6 հերոսներից մեկը 19-ամյա Սասուն Պետրոսյանն է: Սասունը Քաջարանից էր, կյանքով, սիրով ու էներգիայով լի: Պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ էր զորակոչվել՝ ծառայության անցնելով Ջրականում (Ջաբրայիլ): Երբ պատերազմն սկսվում է, նրանց տանում են Հադրութ, որտեղ էլ օրեր անց ջոկատով շրջափակման մեջ են հայտնվում թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութում:

Սասունի հորաքրոջ աղջիկը՝ Իրեն Գևորգյանը, Անկախ-ի հետ զրույցում ասում է, որ իր եղբայրն ու մյուս 5 տղաները դուրս կգային շրջափակումից, եթե ժողովուրդն ու պաշտոնյաներն ավելի աչալուրջ ու զգոն լինեին իրենց վարքագծում ու հայտարարություններում։ Նա պատմում է․ «Պատերազմը սկսվելուց հետո նրանց հրաման է տրվել նահանջել Հադրութ։ Հրամանատար չկար։ Որտե՞ղ էր, ոչ ոք չգիտի։ Ինչպե՞ս են միայնակ այս դժոխքի մեջ տղաները կողմնորոշվել։ Իրենց արիության շնորհիվ։ Ակտիվորեն ներգրվվել են մարտական գործողություններին, մինչդեռ նրանց պետք է ակտիվ հատվածներից տեղափոխեին՝ որպես նորակոչիկներ»:

Սկզբում տղաները շրջափակման մեջ են հայտնվել հոկտեմբերի 5-6-ին Հադրութ քաղաքում: Սակայն կարողացել են ինքնուրույն դուրս գալ, հասնել Վանք գյուղ: Հոկտեմբերի 10-ին շրջափակման մեջ են ընկել՝ այս անգամ Վանքում։

«Հոկտեմբերի 14-ին Սասունը զանգում է ծնողներին և հանգիստ ձայնով, առանց խուճապի, օգնություն է խնդրում։ Ասում է, որ երկու ծանր վիրավորներ ունեն, արագացնել է պետք։ Ծնողները դիմում են պատկան մարմիններին։ Մոտ 2 շաբաթ անց՝ պատերազմի ամենաթեժ պահերին, մեզ ասում էին, թե տղաներն ապահով վայրում են, բունկերում: Այդպես էլ չիմացանք՝ այդ ապահով վայրը ո՞րտեղ էր, եթե տղաները Հադրութում էին, իսկ Հադրութն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր»։

Նոյեմբերի 5-ին տղաների 12 հոգանոց խումբը բաժանվում է երկու մասի և տարբեր ուղղություններով փորձում շրջափակումից ելքեր որոնել: Նոյեմբերի 23-ին տղաներից մեկին հաջողվում է զանգել ծնողներին, ասել, որ ողջ են, օգնության կարիք ունեն:

«Վարչապետին ասվում է, որ տղաներից զանգ է ստացվել, ողջ մնացած զինվորներ կան, շրջվում է, խոհրդականին հարցնում՝ «ո՞նց հնարավո՞ր է, էդ ի՞նչ են ուտում, հիմի ես ցրտին ի՞նչ են անում»։ Ցինիկ կեցվածք ու անգործություն»,-ասում է Իրենը։

Երբ պատերազմն ավարտվում է, շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ծնողները, տեսնելով, որ իրենց որդիների մասին այդպես էլ պատկան մարմինները որևէ լուր չեն հայտնում, ստիպված դուրս են գալիս բողոքի ցույցերի: Նրանք զգում և հավատում էին, որ իրենց որդիները ողջ են, չնայած մյուսների համար դա աներևակայելի էր:

Տղաների ողջ լինելու մասին լուրերը տարածվում էին, ակտիվորեն բարձրաձայնվում նաև քաղաքական գործիչների կողմից, ինչը, ըստ Իրենի, մեծ սխալ էր։

Այնուամենայնիվ դեկտեմբերի 20-ին որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվում է 12 հոգանոց խմբի 6 տղաներին ազատել շրջափակումից։ Նրանք վերադառնում են տուն:

«Նույն օրը Արայիկ Հարությունյանը հայտարարում է նրանց վերադարձի մասին, իսկ ժամեր համացանցը թնդում էր նրանց մասին հոլովակներով։ ԱԱԾ-ն չգիտեմ ինչով էր զբաղված, բայց չափազանց մեծ սխալ էր թույլ տվել, որը արժեցավ մյուս 6 զինվորների, այդ թվում և իմ եղբոր կյանքը: ՊՆ-ն և ԱԱԾ-ն պետք է մեր տղաների անուն-ազգանունները պարունակող բոլոր հրապարակումներն անմիջապես հեռացնեին համացանցից, քանի որ այնտեղ շատ տեղեկություններ կային, թե երբ են վերջին անգամ զանգել, որտեղից և այլն: Իսկ փրկվածներիի մասին հոլովակներում նույնիսկ տղաների ամբողջական թիվն էր նշվում, նրանց գտնվելու վայրը և թե որ ուղղությամբ են շարժվել…»:

Հենց այդ տեղեկությունների հիման վրա էլ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսում են փնտրել շրջափակման մեջ գտնվող մյուս զինծառայողներին։ Դեկտեմբերի 20-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայկական կողմին որոնողական աշխատանքները շաունակել այդ հատվածում։ Դեկտեմբերի 27-ի գիշերը Ստեփանակերտից ընդամենը 24,5 կմ հեռավորության վրա գտնվող Հակակու գյուղում ադրբեջանցիները գտնում և դաժանաբար սպանում են 6 հայ զինծառայողներին: Տղաները քաջաբար դիմադրում են մինչև վերջ: Թշնամին նույնպես կորուստներ է ունենում:

«Տղաների մարմինների դատաբժշական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք մինչև վերջ պայքարել են։ Թշնամին նռնակ է նետել, բայց Սասունը ողջ է մնացել: Սասունին սպանել են դանակը կոկորդը  խրելով։ Մյուս տղաներն ունեին հրազենային վնասվածքներ, բայց բոլորի մարմինները խոշտանգված էին»:

Սասունի քույրը համոզված է՝ եթե մեր հասարակությունը տեղեկատվական դաշտում սխալներ թույլ չտար, պատկան մարմինները ճիշտ աշխատեին, մեր 6 զինվորների կյանքը կհաջողվեր փրկել։

Սասունն ու զինակից ընկերները հերոսներն են, կրկնակի հերոսներ, որովհետև նրանց համար պատերազմը ոչ թե 44 օր է տևել, այլ 90 օր՝ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը: Նրանք զոհվել են քաջաբար՝ մինչև վերջին շունչը պայքարելով, բայց չհանձնելով թշնամուն զինվորի իրենց պատիվն ու արժանապատվությունը։

«Սասունի նվիրվածությունը ընտանիքին, հարազատներին, նույնիսկ օտարների նկատմամբ անսահման էր։ Հոգատար էր բոլորի հանդեպ, սրտացավ, արդարամիտ։ Նրան ասում էին «սրտից փուշ հանող»։ Քաջարանում չկար մի լեռ, մի ձոր, որտեղ եղած չլիներ։ Դրա համար մենք համոզված էինք, որ հնարամիտ տղան ելքը կգտնի և դուրս կգա շրջափակումից։ Ավաղ, երեք ամսվա դիմադրությունն ու պայքարը ձախողվեց մեր սխալների պատճառով»։

19-ամյա Սասունն այս պատերազմի 19-րդ զոհն էր Քաջարանից։ Ողջ Քաջարանն էր եկել իր քաջորդուն վերջին հրաժեշտը տալու։  «Երբ կանգնում ես նրա գերեզմանի մոտ ու գլուխդ վեր բարձրացնում, չորս կողմում լեռներ են, ու թվում է, թե Սասունն այնտեղ է, այդ լեռներում․․․»։

Վերջին շրջանում, մինչև բանակ գնալը, Սասունը հաճախ էր ասում՝ խոստանում եմ այնպիսի զինվոր դառնալ, որով բոլորը կհպարտանան։ Եվ խոստումը կատարեց․․․

Սասուն Պետրոսյան Հադրութ խմբագրի ընտրանի

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին