9 թեստերի պատասխանները ստացվել են, կորոնավիրուս չի հայտնաբերվել : Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստացվել են այսօր անցկացված կորոնավիրուսի կասկածելի դեպքերն ախտորոշելու համար անցկացված 9 թեստերի պատասխանները։ Առողջապահության նախարարը քիչ առաջ ինձ հայտնեց, որ դրանք բոլորն էլ բացասական են եղել, ոչ մի հիվանդի մոտ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել, նրանք ուղղակի մրսած են»,- ասաց նա` նշելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կասկածներ են առաջանալու, դեպքերը պատշաճ ձեւով ստուգվելու են։