f

Անկախ

Թադևոս Պողոսյան. «Նպատակս 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելն է»


Վերջերս կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում տղամարդկանց՝ 10 կմ  ազատ և դասական ոճերում  2-րդ տեղը զբաղեցրեց և արծաթե մեդալակիր դարձավ Թադևոս Պողոսյանը:  
Թադևոս Պողոսյանը Հայաստանի առաջնությունից հետո դահուկավազքի հավաքականի հետ Շվեդիայի Ֆալոն քաղաքում մասնակցեց նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Անկախի հետ զրույցում Թադևոս Պողոսյանը խոսում է մրցաշրջանին նախապատրաստվելու, կայացած մեկնարկների և առաջիկա մրցաշարերի մասին:


-Տարվա առաջին մեկնարկը սկսվեց Հայաստանի առաջնությամբ, ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Մրցաշարերին նախապատրաստվում եմ՝ հաշվի առնելով մրցաշրջանի բոլոր մեկնարկները և ոչ թե միայն Հայաստանի առաջնությունը: Ինձ համար կարևոր է, որ ամբողջ մրցաշրջանի կտրվածքով հաջող հանդես գամ, արդյունքներս բարելավեմ: 
Հայաստանի առաջնությունն էլ հերթական մրցումներից  էր, որին պատրաստվեցի նախատեսված մարզումային պլանով բավական լավ ուղղակի:  Նշեմ,սակայն, որ համավարակի պատճառով մրցումների մասնակցեցինք, ինչը թույլ չտվեց հասնել կատարյալ մարզավիճակին:


-Կայացած ստուգատեսում զիջեցիք միայն Միքայել Միքայելյանին. Ձեր ելույթները ինչպե՞ս կգնահատեք:
-Ելույթների և գրանցած արդյունքների մասին դեռ շուտ է խոսել: Մինչ այժմ  մասնակցել եմ երկու մեկնարկի եմ: Հույս ունեմ, աստիճանաբար, ավելի բարձր ցուցանիշների հասնել: 
Հայաստանում մրցակիցս Միքայել Միքայելյանն  է, մյուսները շատ աշխատանք ունեն կատարելու , իսկ աշխարհի լավագույների հետ մրցելու համար շատ հարցեր կան:
Նշեմ, որ Շվեդիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին 84 մասնակցի պայքարում 72-րդ տեղը զբաղեցրի մարզավիճակիս, նախորդ տարի քիչ մեկնարկներ ունենալու պատճառով:
Նշեմ, սակայն, որ նախորդ տարվա  համեմատ 100ժամ 1500 կմ ավելացրել եմ. այս աշխատանքը չի կարող իր արդյունքը չտալ:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
- Առաջիկայում մասնակցելու ենք Չեխիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հետո աշխարհի առաջնությանը՝ Գերմանիայում: Պատասխանատվություն միշտ կա, նույնիսկ արդեն փորձի առումով սովորական դարձած մրցումների ժամանակ: Յուրաքանչյուր հարցի հարկավոր է մեծ պատասխանատվությամբ, նվիրումով  մոտենալ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: 
Մրցում առ մրցում, մրցաշարից մրցաշար փորձ, գիտելիք ենք ձեռք բերում, մշակում ենք ավելի աևդյունավետ, ճիշտ ու գրագետ մարտավարություն: 
Նշեմ, որ իմ  միակ նպատակը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելն է: Քրտնաջան աշխատում եմ ձեռքբերած միավորները պահելու, վարկանիշս բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ուղեգրի հետ կապված խնդիրներ չառաջանան:
2020-ը դժվարություններով, բարդություններով, անդառնալի կորուստներով տարի էր, ցավոք: Բոլորս պետք է անձնվիրաբար գործենք մեր ոլորտներում՝ այս իրավիճակը շուտ հաղթահարելու համար: Ցանկանում եմ, որ Հայոց աշխարհում խաղաղություն հաստատվի, բոլոր զոհված քաջ մարտիկների հոգիները լույսի մեջ լինեն, իսկ վիրավորները՝ շուտ ապաքինվեն,  Աստված պահապան. համբերություն բոլորիս, լավ է լինելու:

Սպորտ դահուկավազք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա Թադևոս Պողոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին