f

Անկախ

Կենտրոնական Եվրոպա`ընդհանուր նկրտումների համայնք


Մեկնարկել է 20-րդ դարի երկրորդ տասնամյակը` համաշխարհային համաճարակի և դրա հետևանքներով պայմանավորված անորոշության, բայց նաև հույսի, քաղաքակրթության և տնտեսության վերականգնման տասնամյակ` ավելի լավ, ավելի արդար, ավելի կանաչ և կայուն զարգացման սկզբունքները հարգող աշխարհ ստեղծելու հնարավորությամբ: Հայացք նետելով դեպի ապագա` փնտրում ենք ոլորտներ, որոնք կդառնան դինամիկ և դրական փոփոխությունների կենտրոններ: Համոզված եմ, որ Կենտրոնական Եվրոպան կլինի դրանցից մեկը եվրոպական և համաշխարհային մասշտաբով:

 

Կենտրոնական Եվրոպան կամ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան (եզրույթները փոխարինում են մեկմեկու) կարևորագույն տարածաշրջան է, որն աշխարհագրության, քաղաքականության և տնտեսության, ինչպես նաև գաղափարների և մշակույթների տեսանկյունից հանդիսանում է ընդհանուր ճակատագրի համայնք: Ինչ վերաբերում է քարտեզի վրա գտնվելու վայրին, ապա այն ընկալվում է որպես Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև կամ թերևս ավելի պարզեցված ընկալմամբ` Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընկած տարածք: Ամենից առաջ, սակայն, մենք ընդհանուր հիշողության աղբյուր ենք: Անցել ենք պատմական նմանատիպ ուղով, մասնավորապես` դրամատիկ 20-րդ դարում: Մենք տառապել ենք երկու տոտալիտար ռեժիմների ճնշման հետևանքով՝ դարչնագույն և կարմիր, որոնք ճնշում և կեղեքում էին մեզ: Այնուամենայնիվ, ունենք նաև դարերից եկող փառահեղ փորձ: 15-17-րդ դարերը` «Յագելոնյան դինաստիայի Եվրոպա» կոչվող դարաշրջանը, որը հետագայում ստացել է Ռեչ Պոսպոլիտա`  Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության միություն անվանումը, երբ այդ տարածքի զգալի հատվածում ձևավորվել է ինքնակամ քաղաքական միավորում, որը ներկայիս Եվրամիության նախակարապետ է, ինչպես նաև բազում մշակույթների և դավանանքների օրրան` օրենքի գերակայության, պառլամենտարիզմի և ժողովրդավարության վրա հիմնված: Թե՛ լավ, թե՛ վատ փորձություններից քաղված դասերը տանում ենք դեպի ապագա՝ որպես գլոբալ նախազգուշացում, ինչպես նաև ոգեշնչում՝ հանուն տարածաշրջանում և ամբողջ Եվրոպայում ընդհանուր բարօրության և բարգավաճման:

 

Կարևոր է նաև Կենտրոնական Եվրոպայի նկարագիրը արժեքային դասակարգման առումով: Ավելի քան հազար տարի լինելով արևմտյան քաղաքակրթության մաս՝ մենք կիսում ենք վերջինիս գաղափարական հիմքերը: Միլան Կունդերան Կենտրոնական Եվրոպան անվանել է «առևանգված Արևմուտք»` արևմտյան քաղաքակրթության այն մասը,  որն իր կամքին հակառակ հայտնվել է ռացիոնալ առումով ինքն իրեն կառավարելու անընդունակ, կայսերական, ավտորիտար խորհրդային տիրապետության տակ: Հարկ է, սակայն, ընդգծել, որ մեր նվիրվածությունը եվրոպական մշակույթը կերտած արժեքներին ինքնաբերական չէ: Մենք մյուսներից առավել լավ գիտենք, թե ինչ բարձր գին է պետք վճարել այդ արժեհամակարգի պաշտպանության համար: Քաջատեղյակ ենք, որ պետք է փայփայել և համատեղել ազատությունը պատասխանատվության, իրավունքները պարտականությունների, անհատականությունը միասնական սոլիդարության հետ, ինչպես նաև քննադատական մտքի, նորարարության և արդիականացման նկրտումները մեր ինքնությունը մարմնավորող ժառանգության ու ավանդույթների հարստացման հետ:

 

1989 թվականի պատմական փոփոխությունների շեմին Թիմոթի Գարթոն Էշը գրել է, որ «Կենտրոնական Եվրոպա» եզրույթն արևմտյան աշխարհին դուրս հանեց սառը պատերազմի մտածելակերպի կաղապարից, վիճարկեց ընդհանուր հասկացություններն ու առաջնահերթությունները, բայց ի պատասխան նոր առաջարկներով հանդես եկավ: Թերևս այս կարծիքն արդիական է առ այսօր, երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների մասնակցությունը հանդիսանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին եվրոպական և ատլանտյան կարգերի ծանրակշիռ տարր և, երբ զգալի տնտեսական աճ գրանցած տարածաշրջանն քաղաքակրթական նշանակալի ցատկ է կատարել: Այսօր ևս «Կենտրոնական Եվրոպա» հասկացությունը պարունակում է դինամիզմ և դրական բովանդակություն: Եթե ​​ես հակիրճ ներկայացնեի Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից դեմքը, ներառյալ տարածաշրջանի ամենամեծ երկիր Լեհաստանը, ապա կասեի հետևյալը` այն հաջողության և միաժամանակ ընդհանուր նկրտումների համայնք է:

 

Կենտրոնական Եվրոպան կատարյալ օրինակ է, թե որքան հզոր և ստեղծագործ ուժ է ազատությունը: Ազատության  գաղափարում ամփոփված են տնտեսական ազատությունը, ձեռներեցությունը, ինքնակառավարումը: Վերջիններս համարձակ հավակնությունների և ձգտումների իրականացման նոր դռներ են բացում: Ազատությունը զարգացման նախապայման է: Կոմունիզմի անկումից` մեր տարածաշրջանում լեհական «Սոլիդարություն» շարժման կողմից նախաձեռնած պատմական հայտնի իրադարձություններից հետո, երեք տասնամյակները խոսում են մեծ տնտեսական հաջողության, սոցիալական և քաղաքակրթական առաջընթացի մասին, որոնք հազվադեպ են արձանագրվում համաշխարհային պատմությունում այդքան կարճ ժամանակահատվածում: Լեհաստանը և ամբողջ Կենտրոնական Եվրոպան ազատության կողմից ընձեռած հնարավորությունների յուրօրինակ ապացույց են:

 

Մեր հաջողությունը ոգեշնչման օրինակ է, թե ինչպիսի դրական արդյունքներ հնարավոր է գրանցել համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման շնորհիվ: Այսպես Կենտրոնական Եվրոպան դադարեց լինել Արևմուտքի և Արևելքի, գերտերությունների միջև ընկած ծայրամասային տարածք, և փոխարենը դարձավ իր շահերը գիտակցող և Եվրոպային վերաբերող հարցերում ազդեցություն ունեցող  բազմաճյուղ մի կառույց: Մեզ հաջողվեց հասնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անկախացմանը. այսօր մենք քաղաքական և քաղաքակրթական գործընթացների կարևոր դերակատարներից ենք:

 

Էական է  հիշել Կենտրոնական Եվրոպայի համագործակցության երեք կարևոր հարթությունները, որոնք ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեն, այլև կարևոր են ԵՄ, Ատլանտյան դաշինքի և նույնիսկ գլոբալ համատեքստում: Դրանցից առաջինը Վիշեգրադի խումբն է`ամենաերկար գոյություն ունեցող սուբյեկտը, որի կազմում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան: 1991 թվականին ձևավորվելով որպես քաղաքական երկխոսության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության ուղղված ջանքերը համակարգող հարթակ` Վիշեգրադի խումբն իր կարևորությունն ապացուցեց նաև վերոգրյալ ռազմավարական նպատակներին հասնելուց հետո: Այսօր այն Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու և եվրոպական մի շարք հարցերում փոխըմբռնմանը հասնելու կարևոր գործոններից մեկն է:

 

Համագործակցության երկրորդ ձևաչափը Բուխարեստ 9 նախաձեռնությունն է /Bucharest 9 Initiative/: Այն միավորում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները` Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան: Կառույցը հիմնադրվել է 2015 թվականին Բուխարեստում: Այնտեղ  ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` ինը պետությունները միավորում են իրենց ջանքերը ապահովելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղ, վստահելի և հավասարակշիռ ռազմական ներկայությունը: Մեծ մասամբ նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, հարևան Ուկրաինայի սահմանների և տարածքային ամբողջականության խախտումներին, որոնք սպառնում են տարածաշրջանային և ատլանտյան անվտանգությանը: Չենք պատրաստվում դա լուռ հանդուրժել: 

 

Համագործակցության երրորդ հարթակը Երեք ծովերի նախաձեռնությունն է, որը 2015 թվականին ստեղծվել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի և իմ նախաձեռնությամբ:  Խումբը բաղկացած է Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև գտնվող երկրներից` Ավստրիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և Հունգարիա: Նախաձեռնության նպատակն է համատեղ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք կխթանեն մեր երկրների զարգացումը և կնպաստեն Եվրամիության միասնականությանը: Երբ ուսումնասիրենք ԵՄ-ում տնտեսական կապերի քարտեզը, կնկատենք Արևմուտք-Արևելք առանցքի երկայնքով հորիզոնական հոսքերի զգալի առավելությունը Հյուսիս-Հարավ առանցքի երկայնքով ուղղահայաց հոսքերի նկատմամբ: Սա ներառում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի հոսքերը, բայց նաև ենթակառուցվածքային ցանցերը՝ արագընթաց մայրուղիներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման և ՏՏ գծեր: Այն փաստը, որ բացի ԵՄ ներսի կապիտալից, Երեք ծովերի նախաձեռնության մեջ ներգրավված են նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և աշխարհի այլ մասերի ներդրողներ, ապահովում է շահերի  բազմազանություն և սերտ փոխկապակցվածություն:

 

Սա  է Կենտրոնական Եվրոպայի այսօրվա պատկերը և ապագայի տեսլականը` որպես ընդհանուր գործունեության, միասնական հաջողության և հավակնոտ նկրտումների համայնք: Մենք անցել ենք երկար և հաջողակ ճանապարհ՝ համաշխարհային բեմի գլխավոր դերակատարների մտքում գրեթե համարյա գոյություն չունեցող տարածաշրջան լինելուց (ինչպես գրել է Ալֆրեդ Ջերրին 19-րդ դարի վերջում`«Լեհաստանում, այսինքն՝ ոչ մի տեղ») դարձել ենք տարածաշրջան, որը երկրագնդի ամենադինամիկ կերպով զարգացողներից մեկն է և հավակնում է կանգնել քաղաքակրթության կենտրոնների շարքում: Կենտրոնական Եվրոպա. Nomen omen. արդյո՞ք  անունը խոսուն չէ: Հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքրաշարժ արկածին:

 

Հեղինակ՝ Անջեյ Դուդա, Լեհաստանի Հանրապետության նախագահ

* Տեքստը միաժամանակ տպագրվել է լեհական «Ամենակարևորի մասին» (Wszystko Co Najważniejsze) ամսագրում «Կենտրոնական Եվրոպայի տասնամյակը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համատեղ:



 

Անջեյ Դուդա Աշխարհում Լեհաստան համավարակ տնտեսություն

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին