ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Գրում է Gazeta.ru-ն
«Ռուսաստանը շարունակում է մնալ գերակա հարևան և գործընկեր, որի հետ մենք պետք է երկխոսություն վարենք ՝ ամուր արտահայտելով մեր պահանջները», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, Եվրամիությանը անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ՝ համաշխարհային դերակատար լինելու և Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղ արաբաղում, Բելառուսում և Ուկրաինայում իրավիճակի վրա ազդելու համար: Բորելը շեշտեց, որ հենց դա է Մոսկվա կատարած իր այցի նպատակը:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հանդիպել ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի հետ: