f

Անկախ

Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ՝ ընդդեմ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության


«ՅՈՒՏԱՔՍԻ» ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե և  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ նրա Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում թույլ տված իրավախախտումների առկայության, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման և այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով: 

Ձեզ ենք ներկայացնում համապատասխան մամուլի հաղորդագրությունը:  

«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ նրա Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում թույլ տված իրավախախտումների առկայության, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման և այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով: Մասնավորապես, «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ այս տարվա հուվարից սկսած ՀՀ շուկա է մուտք գործել «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական «Bolt» էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ: Նորաստեղծ ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալելիս ըստ մեզ թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների Ընկերությունը «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր իր վարքագծում առկա անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ և առաջարկվել վերացնել անբարեխիղճ մրցակցության առկա դրսևորումները, սակայն «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլ ավելին, ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինը արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցիալական կայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով: Նշված ընկերության և վերջինիս հետ համագործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունն ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցության դրևսորմամբ: Այս բոլոր ներկայացված հարցերի վերաբերյալ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնել է իր անհանգստությունը և մտահոգությունը իրավասու մարմիններին ներկայացված գրություններում: Ըստ ծառայության դիմումի՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից դրսևորած վարքագիծը խախտում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված բարեխիղճ մրցակության վերաբերյալ դրույթները հետևյալ հիմնավորումներով՝ մրցակցության սահմանափակում, կանխում կամ արգելում և անբարեխիղճ մրցակցության գործողություն, հասարակության մոլորեցում, հակամրցակցային համաձայնություն: Այս բոլոր դրույթների համաձայն՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ընկերությունը խախտում է բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին: Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 28-ին որոշում է կայացրել մեր կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ․․


Հարգանքներով՝
«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ» հաղորդակցության թիմ  

«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ» ՊԵԿ ՀՀ ՏՄՊՊՀ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին