f

Անկախ

Ամեն ինչ, բացի՝ վարչապետից


Վիրուսի տարածումից մինչև երկրի էպիդեմիոլոգիական վիճակի  օպերատիվ տեղեկատվություն տալիս է երկրի վարչապետը։ Ինքն իրեն նշանակել է ՀՀ գլխավոր վիրուսաբան։ Նա՛ է հայտնում թեստավորվածների թիվը և թեստերի պատասխանները։ Սա մեր երկրի ընթացիկ աննորմալություններից ամենասուրն է։

Մինչ այդ խոսում էր դեռևս քննության փուլում գտնվող քրեական գործերից և ինքն իրեն հռչակել էր ՀՀ գլխավոր քննիչ կամ դատախազ։

Հետո կայացնում էր դատավճիռներ՝ ինքն իրեն ներկայացնելով որպես երկրի գլխավոր և միակ դատավոր՝ երդվյալ ատենակալների ամբողջություն։

Շաբաթ-կիրակի օրերին մեկնաբանում է երկրի ռեստորանները և ինքնաներշնչվում, որ երկրի գլխավոր ռեստորանային մասնագետն է։

Պարբերարաբար դառնում է երկրի թիվ 1 վիճակագիրը՝ հիմնականում չճշտված և չստուգված ցուցանիշներ ներկայացնելով, հետո դառնում է երկրի գլխավոր տնտեսագետը, վարչապետի մամուլի խոսնակը։ Իսկ ժամանակ առ ժամանակ դառնում է երկրի հիմնական իրադարձային լրագրողը՝ տարբեր թեմատիկ ռեպորտաժներ ներկայացնելով լսարանին։

Կարո՞ղ է մեկը բացատրել, թե Փաշինյանն ինչո՛ւ է ինքն իրենով փոխարինում բոլոր պետական ինստիտուտները, մասնագետներին։ Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի։ Փաշինյանն ամենուր է , ամեն տեղ՝  ձեր կյանքի ամեն դրվագում։ Իր նոսրացող համակիրների շրջանակը վերածվել է տոտալիտար աղանդի, որը, սակայն, ունի ԱԺ մեծամասնություն և ուժայիններ։ Մնացած հանրությունը տարակուսանքի մեջ է. կդիմանա՞ պետությունը, թե՞ ոչ։

 

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

 

Մարինե Սուքիասյան նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին