f

Անկախ

Հայաստանի դատական համակարգում փոփոխությունները կհանգեցնեն լուրջ բարդությունների. Լիլիթ Թադևոսյան


Հայաստանի դատական համակարգում փոփոխությունները կհանգեցնեն լուրջ բարդությունների, որոնք համակարգային մոտեցում են պահանջում, սակայն դա չպետք է բարեփոխումների իրականացման համար խոչընդոտ դառնա: Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ այդ պաշտոնի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, ԱԺ-ում արդեն ընթանում է գաղտնի քվեարկությունը:

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքում լուրջ, արմատական փոփոխությունները եւ նոր կարեւոր ինստիտուտների ներդնումը ոլորտը կկատարեալագործեն, սակայն նվազագույնը դատական բարձրագույն մարմինը վիթխարի ծավալով նախկինում ընդունված տարբեր կարգի դատական ակտերի եւ մեծ թվով նախադեպերի վերանայման անհրաժեշտություն կունենա, ինչը դատավորների եւ ընդհանրապես համակարգի համար լուրջ բեռ կլինի: «Ես չէի ցանկանա, որ մենք ձեռնպահ մնայինք  բարեփոխումների իրականացումից, եթե դրանք նպաստում են արդարադատության որակի բարելավմանը եւ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացին: Բայց օբյեկտիվորեն, այո, մենք լուրջ  դժվարությունների կբախվենք»,- նախազգուշացրեց Թադեւոսյանը:

 

 

Թեկնածուն նաեւ նշեց, որ եթե փոփոխություններն անշրջելի են, ապա դրանք պետք է լինեն համակարգային: Դրանց համապատասխան պետք է իրականացվեն այնպիսի դատաիրավական փոփոխություններ, որոնք բեռը կնվազեցնեն: Միանշանակ ե՛ւ իրավական համակարգը, ե՛ւ դատական համակարգը խնդրի կբախվեն: Դա կմեծացնի ծանրաբեռնվածությունը, հնարավոր սխալների թիվը եւ կհանգեցնի բարձրագույն դատական մարմնի գերբեռնվածությանը: Ես կարծում եմ, որ այդ օրենսգրքերը ընդունելու հետ մեկտեղ, միաժամանակ պետք է լուծվի նվազագույնը բարձրագույն դատական համակարգի գերբեռնվածության հարցը»,- ասաց Լիլիթ Թադեւոսյանը:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ դատական ակտերի շուրջ 80 տոկոսը բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում, եւ եթե առաջանում է ինչպես դատական ակտերի վերանայման, այնպես էլ նոր նախադեպերի ձեւավորման անհրաժեշտություն, ապա դա կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ: Դրանից ելնելով, թեկնածուի կարծիքով, այս խնդիրը համակարգային լուծման կարիք ունի:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ավելի վաղ երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել էր Դատական օրենսգրքում եւ մի շարք կից օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացնելիս, հայտնել էր, որ փոփոխություններով նախատեսվում է դատավորների ինստիտուտի ներդրում, որոնք մինչդատական քննության ընթացակարգերի դատական վերահսկողության մասնագիտացում ունեն, այսինքն՝ խափանման միջոցի որոշման: Ընդդիմությունն իր հերթին կարծում է, որ իշխանություններն այսպիսով մտադիր են սկսել զանգվածային բռնաճնշումներ:

Լիլիթ Թադևոսյան դատական համակարգ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին