f

Անկախ

Պատերազմին մեկ օրից էլ քիչ էր մնում,«Հայկական ժամանակում»անստորագիր խմբագրականն է հայտնվում, որում ընդդիմությանը մեղադրում են Ալիևին հավատալու և խուճապային տրամադրություններ տարածելու մեջ


Գիտեմ, այս թեման շատերին արդեն հոգնացրել է, բայց ես շարունակում եմ ապշել պատերազմի նախօրեին սրանց էշությունից...

Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան Երևանում ու Բաքվում ԱՄՆ դեսպանությունները զգուշացրել էին իրենց քաղաքացիներին, որ զերծ մնան սահմանամերձ գոտիների և Արցախ այցելությունից։

«Հայկական ժամանակի» կայքում այդ մասին բառ անգամ չկա, իսկ այ սեպտեմբերի 26-ի առավոտյան հերթական անստորագիր խմբագրականն է հայտնվում, որում ընդդիմությանը մեղադրում են Ալիևին հավատալու և խուճապային տրամադրություններ տարածելու մեջ։ Պատերազմին մեկ օրից էլ քիչ էր մնում...

Մի քանի մեջբերում.

«... ըստ Ալիեւի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձեւական բնույթ է կրում, եւ Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձեւականություններին... Մի խոսքով՝ համարյա պատերազմ» — թե բա տեսե՛ք, էլի, ֆուֆլո Ալիևն այնպես է խոսում, կարծես էսա պատերազմ է սկսելու։

«... Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիեւի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը... » — շատ խնդալու կլիներ, եթե լացելու չլիներ 😕

[Հեգնում է ընդդիմության ասածները.] «Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու եւ պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետեւողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք եւ պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից» — ասենք՝ գեթ մեկ սխալ պնդում կա՞ այստեղ։

«Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, եւ իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը» — ինչպես հաստատեց պատերազմը, Հայաստանի ներկա իշխանություններին հավատալ չի կարելի ոչ մի հարցում։ Ինչ վերաբերում է թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելուն, հիշեք «ադրբեջանական Շուշիի» մասին բլթերը Նիկոլի։

«Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով» — հենց այդպես էլ ստացվում է, ձեր անբարոյական...

«Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, եւ եթե մինչեւ հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման» — Ախ, արա՛... Աաաաաաաաաախ։

Հղումը՝ մեկնաբանությամբ։

#նիկոլաթուրքեր

#երկիրՀԺ

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Պատերազմ Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին