f

Անկախ

Եթե վիրուսը նահանջի, կարելի է հանրաքվեն չհետաձգել. Հրաչյա Հակոբյան


Այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետեւ դեռ մեկ ամիս ժամանակ ունեն եւ չգիտեն, թե ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը:

«Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Բայց եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, որ դեռ մեկ ամիս առաջ հայտնի էր, որ աշխարհում շրջում է այդ վիրուսը, սակայն հիմա պարզվում է, որ Հայաստանում դիմակների, ախտահանող միջոցների պակաս կա, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Չեմ ընդունում քննադատությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, ուղղակի ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է թափանցել, ինչը եղավ նաեւ Հայաստանի դեպքում: Մենք ընդհուպ մինչեւ սահմանը փակեցինք, բայց ինչպես տեղեկացանք, հենց Իրանի հետ շփման արդյունքում է եղել, այլ ոչ օրինակ, Վրաստանի, որի սահմանը չէինք փակել: Վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում կարողացել է վիրուսը ներթափանցել»,-ասաց նա:

Հրաչյա Հակոբյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին