...երբ այս՝ «ոչ-ի համար 10 հազար են տալիս...» բացահայտ քարոզչական փուչիկը դիտարկում ես մի փոքր այլ կողմից, կարող է և հակառակ էֆեկտ լինել: Իշխանական քարոզիչները, ինքնամոռացաբար «լուրեր» են տարածում, թե «Ոչ»-ի համար 10 հազար են տալիս: Միջին վիճակագրական պողոսը, որ Սահմանադրության փոփոխությունից ոչ միայն հեռու է, այլև դրա մեջ ոչ մի շահ կամ հետաքրքրություն չունի, այդ աղմուկն ընկալում է մոտավորապես հետևյալ տարբերակով. «արա՜, «ոչ»-ի համար 10 հազար են տալիս, իսկ «այո»-ի համար ի՛նձ ի՞նչ են տվել, ո՛չ մի բան էլ չեն տվել: Բա որ չեն տվել, ինձ պե՞տք ա էդ հանրաքվեն: Տո դուք էլ, «այո»-ն էլ, «ոչ»-ն էլ, դաշտիս վարը մնաց...»:
Իսկ դա լավ է: Այն իմաստով, որ իշխանության ինքնամոռաց քարոզիչները, ընտրակաշառքային սպասումներ ձևավորելով, կարող են որոշակի չափով նպաստել այն բանին, որ ոչ մի կաշառք չստացած բազմաթիվ ընտրողներ պարզապես չգնան ընտրատեղամասեր: Իսկ դա հենց բոյկոտ է:
Եթե ինքս «ոչ»-ի չեղած շտաբի տեխնոլոգը լինեի, ապա ամեն կերպ կխրախուսեի ու կխթանեի Ստյոպա Սաֆարյանի ու մյուսների տարփողած «ընտրակաշառքային բադիկների» աշխույժ անցուդարձը՝ լրահոսային ջրերում:
Ամբողջը՝