Հայաստանը շուտով կունենա շարժական մամոգրաֆ:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆն արդեն պատրաստ է։ Այն ճանապարհ կընկնի դեպի Հայաստան մոտ օրերս և տեղում կլինի 10-15 օրվա ընթացքում»,-նշել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում: