f

Անկախ

Կամերային նվագախումբը համերգին առաջին անգամ գործարկեց ճապոնական նոր գործիքները


Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացվել են Yamaha երաժշտական նոր գործիքներ: Փետրվարի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ-շնորհանդես, որին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ ներկայացվեցին նոր գործիքները:

Համերգին նախորդեց հատուկ հուշատախտակի բացման արարողությունը, որն իրականացրին Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը: 

«Հայերն իրենց բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին են պատկանում։ Ինչպես բոլորս գիտենք, չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։ Ուստի Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,-արարողության ընթացքում նշեց դեսպան Յամադան: 

Արա Խզմալյանն էլ փաստեց՝ երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման և միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Նախարարի տեղակալը վստահ է, որ երաժշտական գործիքները դառնալու են հոգևոր արժեքների ամրապնդման և տարածման յուրահատուկ դեսպաններ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանն էլ ընդգծեց, որ նվագախմբի համար նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարևոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականին, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները,  առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների և իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում հարիր գործիքակազմի բացակայության պատճառով»,-նշեց Նորայր Նազարյանը և իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախագծի բոլոր աջակիցներին: Համերգի մեկնարկին, ի նշան շնորհակալության, Նազարյանը դեսպանին նվիրեց դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի անվանական դուդուկը՝ ի նշան երախտագիտության: 

Նշենք, որ շնորհանդես-համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգի ծրագրում հնչեցին Յ.Ս.Բախի Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր և Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Ավելին
Ավելին