f

Անկախ

Վուդի  Ալլենի  «Ճախրող լամպը» ՝ Համազգայինի  բեմում


Ամերիկացի նշանավոր դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Վուդի Ալենի ծննդյան 85-ամյակի առիթով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 6, 7-ին ներկայացրեց  հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի յուրօրինակ բեմադրությունը:

Ներկայացման բեմադրիչը Մերի Մարգարյանն է, որը Ռուբեն Բաբայանի ռեժիսորական կուրսից է:  Սա նրա դիպլոմային աշխատանքն է:

Պիեսը Փոլ անունով երկչոտ տղայի մասին է, որը երազում է զբաղվել հրաշագործությամբ։ Նա ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը։

 Նրանք համարում են, որ իրենց տղան պիտի լինի իրատես և հարմար աշխատանք գտնի։ Բայց հերոսը կառչում է իր երազանքից ու չի հրաժարվում դրանից: Ավելին, հերոսի շնորհիվ նրա մայրը վերագտնում է իր ուժերը, հասկանում, որ կարող է սիրված լինել:

Փոլին մարմնավորել է Նարեկ Բաղդասարյանը։ Փոլի մոր դերում  հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, հոր դերում՝ Վարշամ Գևորգյանը։

Բեմադրությունը կներկայացվի նաև  փետրվարի  14-ին և  27-ին:

«Անկախ»-ը  զրուցել է  երիտասարդ  ռեժիսոր  Մերի Մարգարյանի  հետ:

Ձեր   մուտքը  թատրոն եղավ Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի ներկայացմամբ: Ինչպե՞ս առաջացավ համանուն պիեսը  բեմականացնելու մտահաղացումը: Ինչի՞ մասին է պատմում այն, ո՞րն էր հիմնական ուղերձը:

-Պիեսը ընտանիքի մասին է։  Ինձ համար կյանքում ամեն ինչ սկսվում է ընտանիքից, քանի որ աշխարհի հետ դու ծանոթանում ես հենց ընտանիքի միջոցով։ Պիեսը մի ընտանիքի մասին է, որը կորցրել է իր նշանակությունը, ընտանիքում իրար չեն հասկանում, իրար չեն հանդուրժում։ Ներկայացման մեջ այս ընտանիքին կարծես դիտում ես գլխավոր հերոսի`  Փոլի աչքերով, ով երազում է դառնալ հրաշագործ։ Սակայն նրան անընդհատ խանգարում են` ասելով, որ  նա պիտի լինի իրատես և  հարմար աշխատանք գտնի, որը կապահովի  իրեն նյութապես։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը։ Այս ներկայացումը առաջ նայելու ու երազանքին հասնելու համար ձգտումներ ունենալու մասին է:

Այսպիսի թեմաներով պիեսներ շատ կան,   սակայն ես ընտրեցի Վուդի Ալլենի ստեղծագործությունը։ Գործն ունի շատ ինքնակենսագրական տարրեր: Ամենակարևորը՝ այն ընտանիքի մասին է: Ես կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք կան մեր պիեսում, կան նաև մեր հասարակության մեջ, այդ պատճառով էլ հենց այս գործն եմ ընտրել:

«Ճախրող լամպը» ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ եթե ունես երազանք, պետք է գնաս դրա հետևից, որպեսզի մյուս կերպարների պես չնմանվես  թևերը կտրած թռչնի: Բնականաբար, այս ճանապարհին լինելու են շատ դժվարություններ, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել:

 

- «Ճախրող լամպը»  Ձեր առաջին ներակայացումն է մեծ բեմում՝ փորձառու դերասանների հետ։  Մե՞ծ էր արդյոք պատասխանատվության զգումը:

-Այն իմ առաջին ներկայացումն է, պետք է լիներ որպես դիպլոմային աշխատանք, սակայն համավարակի, հետագայում արդեն պատերազմի  պատճառով փորձերը հետաձգվեցին։  Փորձերը սկսել ենք դեռևս 2019թ.-ի նոյեմբերին։ Իհարկե, պատասխանատվության զգացումը շատ մեծ էր, որովհետև առաջին անգամ էի պատրաստվում այդքան մեծ ծավալով գործ բեմադրել,  ու նաև ինձանից փորձառու մարդկանց հետ։ Դժվարություններ, իհարկե, եղել են, հաղթահարելու բան շատ է եղել,  քանի որ աշխատել եմ ինձանից շատ ավելի փորձառու մարդկանց հետ։  Սակայն պետք է նշեմ, որ բացի պատասխանատվության զգացումից, մեծ է եղել օգուտը.  իրենց փորձը փոխանցվել է ինձ ամբողջությամբ։ Այն բացերը, որոնք ես ունեի փորձի պակասի պատճառով՝  իրենք լրացրել են։ Այս առումով իրենց փորձառությունը ավելի հեշտացրել է իմ աշխատանքը։

 

- Պիեսը այսօր շատ արդիական է: Հերոսը կառչում է իր երազանքից ու չի հրաժարվում դրանից, անկախ ճանապարհին հանդիպած դժվարություններին:                                               Արդյո՞ք  ներկայացումը ծառայեց նրան, ինչին պետք է ծառայեր ըստ ռեժիսորի:

-Ինձ թվում է մի փոքր վաղ է խոսել, թե ներկայացումը  ծառայեց իր նպատակին, թե ոչ, քանի որ այն խաղացել ենք երկու անգամ։ Ամեն դեպքում հանդիսատեսի արձագանքներից  հասկանում եմ, որ պիեսը ճիշտ է ընկալվել և ուրախ եմ դրա համար։

Սա ներկայացում է, որը պետք է դիտել, հետևություններ անել ու ձգտել դեպի երազանք։  Ու որքան շատ մարդ ներկայացումից հետո կանի այս հետևությունը, այնքան ես կհամարեմ, որ ներկայացումը տեղ է հասել։  Հուսով եմ, որ ներկայացումը մարդկանց մեջ կառաջացնի զգացում , որ ձգտեն ավելի լավը, ավելի վեհ բաների կյանքում։

 

- Ներկայացման  առաջնախաղին   հանդիսատեսի  բուռն  ծափահարություններից  հետո  ի՞նչ էիք  զգում: Սպասում  էիք նման արձագանքի:

-Ներկայացումը  բեմադրելու ընթացքում չեմ մտածել արձագանքների մասին, պարզապես փորձել եմ անել առավելագույնը։  Հետո, իհարկե,  կհասկանամ, թե ինչպես է ընդունում հանդիսատեսը  իմ մտահաղացումը, իմ ստեղծագործությունը։ Իհարկե, հաճելի է, երբ աշխատանքը սիրվում է, դա ամենամեծ պարգևն է, որ կարող ես ունենալ վերջում։

 

- Համավարակից, պատերազմից  հետո կարծես փոխվել է  դերասանների  մոտեցումը, խաղը։ Ի վերջո, փոխվել   են  մարդկանց պահանջները, հետաքրքրությունները: Ձեր կարծիքով այսօրվա հանդիսատեսին ի՞նչ տեսակ ներկայացումներ են հետաքրքրում: 

-Կարծում եմ  ընդհանրապես արվեստի դերն է տալու այն, ինչը պակասում է մարդկանց։  Իմ կարծիքով հիմա շատ պակասում է հույսը,  և հիմա հարկավոր է մարդկանց մեջ հույս ներշնչել։ Բայց ոչ անիմաստ, վերացական հույսեր. պետք են պատմություններ գործող մարդկանց մասին, ովքեր պայքարում են ամեն օր։  Այն մարդկանց մասին, ովքեր գործում են, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, պայքարում են, հաղթահարում են։ Ինձ թվում է,  մեզ հիմա նման պատմություններ են հարկավոր,  քանի որ  այն շոշափում  է խնդիրներ, որոնք այսօր շատ արդիական են մեր հասարակության շրջանում:

- Արդի թատրոնն ինչպիսի՞ առանձնահատկություններ պիտի ունենա՝ հասարակության ուշադրությունը գրավելու համար: Ձեր կարծիքով  ո՞րն է հանդիսատեսին թատրոն բերելու ամենամեծ գաղտնիքը:

-Կարծում եմ շատ կարևոր է ժամանակի զգացողությունը։ Հիմա մեր կյանքում շատ բան է փոխվել.  մենք հիմա չենք ապրում այնպես, ինչպես տաս տարի առաջ։ Հիմա ինֆորմացիան շատ արագ է փոխանցվում,  կյանքի ռիթմն է շատ արագ։ Այնպես որ պետք է զգալ այդ ռիթմը, զգալ ժամանակը։  Հիմա հանդիսատեսին չես կարող գրավել, հետաքրքրել նրանով, ինչով որ գրավել ես տաս տարի առաջ։ Ինչ վերաբերվում է հանդիսատեսին թատրոն բերելուն, կարծում եմ դա շատ պատասխանատու աշխատանք է։ Կարծում եմ  ընդհանրապես պետք է շատ պատասխանատու վերաբերվել ներկայացում բեմադրելուն։  Եթե հանդիսատեսը մի անգամ եկավ ու տեսավ վատ ներկայացում, զգաց, որ իրեն խաբում են, իր հետ անկեղծ չեն, բնական է, որ երկրորդ անգամ չի գա։ Պետք է պատասխանատու մոտենալ յուրաքանչյուր հանդիսատեսի կարծիքին։

 

- Որպես  սկսնակ  ռեժիսոր, բնականաբար,  բախվել  եք  դժվարությունների։ Այսօր երիտասարդ   ռեժիսորն  ի՞նչ  խնդիրներ  ունի, արվեստասեր  հասարակությունը փորձո՞ւմ  է ոգևորել, գնահատել երիտասարդներին:

-Քանի որ արվեստագետները ընդհանրապես շատ զգայուն են, բնականաբար, ոգևորելու կարիք միշտ զգում ես։  Կարևոր է, որ դու զգաս, հասկանաս, որ քո աշխատանքը անհրաժեշտ է ինչ-որ մեկին։  Բայց նաև պետք չէ դրան շատ սպասել,  քանի որ դու ինքդ պետք է ստեղծես քո մեջ այդ ոգևորությունը ու փոխանցես։   Ես կարծում եմ մշակույթով, ու ընդհանրապես, հասարակական գործունեությամբ զբաղվող մարդը մի քիչ ավելի ուժեղ պետք է լինի ու ինքն իրեն կարողանա ոգևորել։

 Ամեն դեպքում եթե աշխատում ես, հանդիսատեսին ինչ-որ կարևոր բան ես տալիս,  դրական արձագանքները, բնականաբար, ոգևորում են։

 

- Ի՞նչ նոր ներկայացումների սպասի հանդիսատեսը և ի՞նչ նոր  ծրագրեր ունեք առաջիկայում:

-Այս ներկայացումը հանձնելուց հետո, այժմ կարիք ունեմ մի փոքր լցվելու՝  ինչ-որ նոր բան սկսելու համար։ Սակայն կարող եմ ասել, որ ընդհանրապես ոգևորվում եմ պիեսից, պատմվածքից, այն նյութից, որը ես կարդում եմ, ինձ դուր է գալիս, դիպչում է իմ սրտին։

Հիմա կա մի այդպիսի հեքիաթ, որից ոգևորվում եմ ու մտածում այն բեմադրելու շուրջ։ Այն մանկական գործ է։ Գտնում եմ, որ մանկական ներկայացումները շատ կարևոր են, քանի որ մեր ապագա հանդիսատեսը հենց մանուկներն են։ Նրանք շատ ավելի զգայուն են, նրանց հնարավոր չէ խաբել։

Ապագա ծրագրերի հետ կապված նպատակ ունեմ խաղալու, որը փորձելու եմ ռեալիզացնել։ Կարծում եմ խաղալը բացարձակ այլ հաճույք է, բացարձակ այլ հետաքրքրություն, որն այս պահին ինձ  հետաքրքրում ու  գրավում է։

 

- Ի՞նչն է  Ձեզ ոգեշնչումԻնչի՞ց  կարող  է  ոգևորվել  Մերի Մարգարյանը: Ո՞րն է  Ձեր  ներշնչանքի  աղբյուրը:

-Ասեմ, որ շատ հաճախ եմ ոգեշնչվում, անգամ ամենափոքր բաներից։  Բայց երևի ամենից շատ ինձ ոգևորում են իմ զգացմունքները։  Ինձ կարող են  ուժ տալ և ոգևորել անգամ բացասական երևույթները,  որոնք  տեսնելով՝   ես ցանկանում եմ փոխել,  լուծել,  վերացնել  դրանք։  Եթե ինչ-որ զգացմունք շատ է կուտակվում քո մեջ,  այն պետք է պայթի։ Եվ պետք է այդ զգացմունքներդ ներդնես գեղեցիկի մեջ, թույլ  չտալ, որ դրանք զուր անցնեն։

 

Հարցազրույցը՝   Թամարա   Թորոսյանի

 

Վուդի  Ալլենի  «Ճախրող լամպը»

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին