f

Անկախ

Իդլիբյան թնջուկը գնալով ավելի է խճճվում․ ինչի՞ շուրջ կբանակցեն Պուտինն ու Էրդողանը


Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպմանն ընդառաջ սիրիական Իդլիբում ռազմական գործողություններն օր օրի ավելի են թեժանում․ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է բանակցությունների օրվա դրությամբ հնարավորինս շահեկան դիրքեր ունենալ։ 

 Ըստ վերջին տվյալների՝ սիրիական կողմը կարողացել է նորից տիրանալ Սարակիբ քաղաքին, որը ռազմավարական նշանակություն ունի մայրուղիների շահագործման տեսանկյունից (փետրվարի 5-ին ազատագրված այս բնակավայրը սիրիական կողմը կորցրել էր, երբ Թուրքիան ռազմական աջակցություն էր ցուցաբերել զինյալներին)։ Սիրիական ուժերը ձգտում են ազատագրել նաև Սարակիբի հետ կորցրած մյուս բնակավայրերը։ Միևնույն ժամանակ, թուրքական աջակցությունն ունեցող զինյալներն ու ահաբեկիչները Սիրիայի կառավարական ուժերին դուրս են մղում Իդլիբի հարավում գտնվող ալ-Գաաբ բնակավայրից։ 

 Թե սիրիական, թե թուրքական կողմը կրում են և մարդկային, և նյութական կորուստներ։ 

Թե ինչպես է հնարավոր կարգավորել փակուղային թվացող իրավիճակն Իդլիբում, որևէ մեկը կանխատեսել չի կարող։ Փորձագետները, սակայն, լուծման հնարավոր մի քանի սցենարներ են առաջարկում։ BBC-ի հաղորդմամբ՝ կարծիքներից մեկի համաձայն՝ Էրդողանն ի վերջո զիջումների կգնա, քանի որ նժարին ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն են դրված։ Իսկ Ռուսաստանից տարեկան 7 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, թուրքական գյուղմթերքը վաճառվում է ռուսական շուկայում, գործարկվել է «Թուրքական հոսք» գազատարը, կառուցվում է ատոմակայան և այլն։ 

Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը կարող են համաձայնության գալ իրավիճակն Իդլիբում սառեցնելու վերաբերյալ։ Այդ պատճառով է, որ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է հանդիպումից առաջ իր դիրքերը բարելավել։ Սառեցմամբ խնդիրը չի լուծվի, այլ ընդամենը կհետաձգվի, բայց գոնե ներկա փուլում հակամարտությունը ձնագնդիի էֆֆեկտով չի ընդլայնվի ու չի վերածվի ռուս-թուրքական ուղիղ և բացահայտ  առճակատման։ Տեսակետ կա նաև, որ Իդլիբի որոշ տարածքներ Ասադին զիջելու դիմաց Էրդողանը կպահանջի և կստանա ավելի մեծ ազդեցություն և վերահսկողություն Սիրիայի քրդաբնակ տարածքներում։ 

Ով ում դեմ է պայքարում Իդլիբում

2018-ի Սոչիի համաձայնությամբ Թուրքիան պետք է միավորեր Իդլիբում հաստատված չափավոր զինյալներին՝ սիրիական ընդդմիությանը և աջակցեր, որ կարողանային Իդլիբի հսկողությունն իրենց ձեռքը վերցնել՝ չեզոքացնելով ահաբեկիչներին։ Սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Չնայած Թուրքիայի աջակցությամբ ձևավորված Ազատագրման ազգային ճակատն, ըստ ամերիկյան տվյալների ունի 20-50 հազար զինյալ Իդլիբում, սակայն իրավիճակը նրանք չեն վերահսկում։ Տարածաշրջանը վերահսկում է 12-15 հազար զինյալ ունեցող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը թե ՄԱԿ-ի, թե մի շարք երկրների կողմից ահաբեկչական է համարվում․ այն ալ-Քաիդայի սիրիական ճյուղը հանդիսացող ան-Նուսրա խմբավորման ռեբրենդինգային տարբերակն է։ 

Քանի որ Էրդողանը իր վարած քաղաքականությունում մեծ խաղադրույք է կատարել Իդլիբի վրա, ըստ էության նրա համար միևնույնն է, թե ում աջակցությամբ կպահպանի իր ազդեցությունն այդ տարածքներում։ Պատահական չէ, որ ահաբեկիչների դեմ իրականացվող գործողությունների հետևանքով զոհվեցին նաև թուրք զինվորականներ՝ դառնալով իրավիճակի առավել սրացման պատճառ։  

Թուրքիայի նվերը Եվրոպային

Թուրքիան իրեն բնորոշ շանտաժի քաղաքականությամբ ձգտում է ստեղծված իրավիճակում ստանալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի իշխանությունները բացել են ԵՄ-ի հետ սահմանը՝ առաջարկելով իրենց տարածքում ապաստանած 3,7 մլն փախստականներին ավելի լավ կյանք փնտրել Եվրոպայում։

2016-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրով Թուրքիան փակել էր դեպի ԵՄ երկրներ տանող սահմանը փախստականների առջև։ Դրա դիմաց նա ստացել է 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն։ ԵՄ-ն խոստացել էր նաև թեթևացնել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ և շարունակել ԵՄ-ին անդամակցության հարցի քննարկումները, սակայն այս երկու ասպարեզում անցած տարիներին առաջընթաց չի գրանցվել։  Ուստի Թուրքիան համարում է, որ ԵՄ-ն իրեն խաբել է և հայտարարում է, որ այլևս չի պատրաստվում զսպել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա։ Թուրքիան նաև փակել է իր սահմանն Իդլիբից եկող փախստականների առջև՝ հայտարարելով, որ այլևս չի կարող փախստականների ընդունել։ 

Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում շրջում են տեսանյութեր, որոնք պատկերում են, թե ինչպես են Թուրքիայի շարքային քաղաքացիները ավերում իրենց երկրում ապաստանած սիրիացիների տները և նրանց դուրս վռնդում։ Եվ այդ ամենն ուղեկցվում է «Թուրքիան թուրքերի համար» կոչերով։ 

Այս ամենի արդյունքում թուրք-հունական սահմանային չեզոք գոտում հարյուր հազարից ավելի փախստական է վրան խփել․ նրանք պատեհ առիթի են սպասում հսկողությունը ճեղքելու և Հունաստան անցնելու համար։ Հայտնի է, որ հունական իշխանություններն այս մի քանի օրերին արդեն 20 հազարից ավելի ապօրինի սահմանախախտման դեպք են կանխարգելել։ Հազարավոր փախստականներ էլ կարողացել են հատել սահմանը։ Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես չեն ընդունում ապաստանի մասին դիմումներ, սակայն հայտարարված մտադրությունն օրենսդրությամբ կարգավորված չէ, հետևաբար նաև վիճելի իրագործման առումով։ 

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փախստականները Հունաստան հասնելու համար զանազան հնարամտությունների են դիմում։ Օրինակ՝ ծովային ճանապարհով հունական կղզիներ հասնող միգրանտները ափի մոտակայքում նավաբեկություն են ստեղծում։ Այս պարագայում օրենքի համաձայն սահմանապահները պարտավոր են փրկել և իրենց երկրի տարածք թողնել նավաբեկյալներին, որոնք արդեն հետագայում կարող են ապաստան հայցել։

ԵՄ երկրները Թուրքիային սահմանակցող Հունաստանին և Բուլղարիային պարեկային ուժեր են առաջարկել՝ ապահովելու ԵՄ արտաքին սահմանների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, օրինակ՝ Ավստրիան հայտարարել է, որ ուժեղացնելու են նաև Ավստրիայի սահմանների հսկողությունը՝ անօրինական սահմանահատումներ թույլ չտալու նպատակով։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հայտարարել է, որ 2015-ի կրկնությունն անթույլատրելի է։ 

Իսկ թե ինչպես են ԵՄ երկրները կանխելու 2015-ի կրկնությունը և ինչով են այս անգամ կաշառելու Թուրքիային, դեռևս հայտնի չէ։  

Մերձավոր Արևելք Իդլիբ

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին