f

Անկախ

Անկարայի մերձակայքում գտնվող հին հայկական գյուղի մնացորդները


Ճանապարհորդության և պատմության սիրահար 24-ամյա թուրք Արգուն Քոնուքը վերջերս հոդված է հրապարակել Անկարայի մերձակայքում գտնվող Սթանոզ հայկական գյուղի մասին:

Քոնուքը պատմել է, որ Սթանոզը «երբեմնի բարգավաճ հայկական գյուղ էր Օսմանյան ժամանակաշրջանում, բայց այժմ ավերակներից ու գերեզմանաքարերից բացի ոչինչ չի մնացել․․․․ Հին հայկական ձեռագրերը վկայում են, որ Սթանոզ գյուղի առաջին բնակիչները 15-րդ դարում եկել են Կիլիկիայից: Ինչպես ցույց են տալիս գրառումները, Սթանոզի բնակչությունն Առաջին աշխարհամարտից առաջ կազմել է 3142 մարդ (668 ընտանիք) և բաղկացած էր միայն հայերից: Մինչև գյուղը լքելը Սթանոզը մնացել է որպես հայալեզու բնակավայր»։

Սթանոզ գյուղի բնակիչները հմուտ էին գորգագործության, ասեղնագործության և կաշվի վերամշակման ոլորտներում: Բացի այդ, նրանք գործվածքներ են պատրաստել այծի մազից, ինչը մեծ պահանջարկ է վայելել Եվրոպայում: Գյուղացիները լավատեղյակ էին նաև գյուղատնտեսության, անասնապահության և շինարարության մասին:

Քոնուքը նաև տեղեկացրել է, որ, ցավոք, Սթանոզում մնացել են միայն գերեզմանատունը, քարե կամուրջը և հայկական եկեղեցու ավերակները։ Վնասը հիմնականում հասցրել են թուրք գերեզմանափորները կամ գանձ որոնողները։ Գերեզմանատան չափը շարունակում է փոքրանալ, քանի որ թուրք հարևանները ոտնձգություններ են կատարել կալվածքի նկատմամբ:

Դարեր շարունակ Սթանոզը հիշատակվել է բազմաթիվ ճանապարհորդների հուշագրություններում: 18-րդ դարի բրիտանացի զինծառայող Ֆրեդերիկ Բերնաբին պատմել է, որ Սթանոզ այցելության ժամանակ հայ քահանաներից մեկն ասել է իրեն, որ Սթանոզի հայերը խաղաղ ապրում են իսլամ և Մովսիսականություն դավանող ​​մարդկանց հետ։

Քոնուքը նաև պատմել է, որ «հայտնի թուրք ճանապարհորդ Եվլիա Չելեբին, 1643 թ․ այնտեղ իր այցից հետո, ուշագրավ անեկդոտներ է պատմել այս գյուղի մասին։ Նա խոսել է Սթանոզի մասին որպես հարուստ քաղաքի՝ տպավորիչ արտադրողականությամբ։ Բացի այդ, նա հայտնել է, որ Սթանոզը ունեցել է հազար բնակելի տուն, մեծ շուկա, լիարժեք գործող թուրքական բաղնիք և նույնիսկ լվացքատուն»: 

Սթանոզում կար երեք կրոնական շինություն՝ Սուրբ Փրկիչ եկեղեցին, Քառասուն մանկանց եկեղեցին և մի բողոքական եկեղեցի։ Գոյություն ուներ երկու հայկական դպրոց՝ Սուրբ Ղևոնդյան դպրոցը՝ 140 արական և 40 իգական սեռի աշակերտներով և Լուսինյան դպրոցը՝ 50 արական և 35 իգական սեռի աշակերտներով։

Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության և տեղահանության պատճառով Սթանոզի բազմաթիվ բնակիչներ կամ սպանվել են կամ փախել այդ տարածքից՝ թողնելով գյուղը որպես ուրվական բնակավայր։

Գրողը պարզել է, որ ներկայումս Սթանոզում ապրում է ընդամենը երեք հայ: Գևորգ Բալաբյանը, որը ծնվել է Սթանոզում, պատմել է Քոնուքին, որ «Սթանոզն ուներ 1200 տուն և 7-8 հազար բնակչություն։ Օսմանցիները շատ էին գնահատում Սթանոզը: Այդ ժամանակ Սթանոզի հայ բնակչությունը գաղթել է ժամանակակից քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը, Մարսելը և Բեյրութը: Միայն ես ու կինս, որը եկել էր Հաթայից, մեր դստեր հետ ապրում ենք այս տարածաշրջանում։ Ես հաճախ եմ գնում այնտեղ, քանի որ ագարակ և խաղողի այգի ունեմ։ Որոշ գանձեր որոնողներ գալիս են այնտեղ՝ թալանելու և որոշ արժեքավոր իրեր գտնելու հույսով, բայց նրանք վախենում են ինձանից, ուստի մեծ մասամբ  թողնում-հեռանում են։ Մենք այնտեղ գերեզմաններ ունենք, և ես շարունակում եմ խնամել դրանք»:

Մի ծեր թուրք պատմել է Քոնուքին․ «Մենք բոլորս մեծացել ենք հայերի հետ միասին, գնացել ենք նույն դպրոցները: Այն ժամանակ, եթե սոված լինեիր, կարող էիր պարզապես թակել որևէ հայի դուռ և ուտելիք խնդրել, նույնը կարող էին նրանք անել։ Մենք շատ բան ենք միասին արել։ Միհրան Քիրեթմիթչի անունով մի հայ բժիշկ կար։ Այս տարածաշրջանում ծնված յուրաքանչյուր երեխա նրան է պարտական, քանի որ նա խնամել է բոլորին և բուժել բոլորի երեխաներին՝ անկախ էթնիկ պատկանելությունից և սոցիալական խավից: Երբեք չենք տեսել, որ նա փող պահանջի որևէ մեկից։ Եվ կրկին, հարսանիքներ, թաղումներ, մնացած ամեն ինչ միասին ենք արել հայերի հետ։ Մենք նույնիսկ կրոնական տոներն ենք միասին նշել։ Նրանք ձվեր էին ներկում, իսկ մենք կենդանիներ էինք զոհաբերում։ Մենք կարոտում ենք նրանց»:  

Մ. Սուրյան անունով մի հայ 1919-ի ապրիլի 28-ին «Առավոտ» թերթում գրել է. «Առաջին աշխարհամարտի տարիներին աքսորված հայերի տների մի մասը թալանվել և կողոպտվել է: Ալբանացիների և բոսնիացիների մի զգալի հատված վերաբնակեցվել է այս լքված տներում: Նոր բնակիչները քանդել են կառույցներից շատերը և վառելափայտ ապահովել՝ քանդելով բազմաթիվ տների փայտե սյուները, հատակի և առաստաղի տախտակները։ Ավելին, անտառից փայտ ձեռք բերելու փոխարեն, նրանք տաքանալու համար կտրել են այգիների պտղատու ծառերը: Հետևանքները սարսափելի էին, քանի որ այս նշանավոր գյուղը վերածվել է կործանված ավերակների։ Սթանոզից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող Գրաց քար փոքրիկ հայկական գյուղը, որը բաղկացած էր քսան տնից, նույն ճակատագրին էր արժանացել»։  

Քոնուքը խիստ վիրավորված է այն փաստից, որ թուրք գերեզմանափորները պղծել են հայկական գերեզմանների սրբությունը. «Գերեզմանոցը գտնվում է սարսափելի վիճակում, մարդկանց ոսկորները ցրված են գերեզմանների շուրջ, որոնք թալանվել են գանձ որոնողների կողմից, իսկ տապանաքարերից շատերը վնասված են։ Տապանաքարերն անգին են։ Դրանցից յուրաքանչյուրը պատմական կարևորություն ունի, սակայն դրանց ներկայիս վիճակը սրտաճմլիկ է։ Նույնիսկ հիմա՝ ավերիչ դարեր անց, դեռևս կան բազմաթիվ մշակութային նմուշներ և պատմական իրեր, որոնք թափված են շուրջբոլորը։ Ինձ համար ամենասարսափելին գերեզմանների շուրջ ցրված մարդկային ոսկորներ տեսնելն էր: Ոսկի կամ այլ արժեքավոր իրեր գտնելու հույսով՝ գանձ որոնողներն ապօրինաբար փորում են գերեզմանները և շպրտում այնտեղ հավերժ հանգչող հայերի ոսկորները: Անկասկած, սա անարգանքի ծայրահեղ դրսևորում է»:

Քոնուքն իր հոդվածն ավարտել է հետևյալ հուզիչ խոսքերով․ «Մենք՝ թուրքերս, դարերի ընթացքում ապրել ենք հայերի հետ խաղաղության մեջ, և ես գտնում եմ, որ այս վայրը պետք է ունենա նույն նշանակությունը, ինչ թուրքական այլ գերեզմանատները: Անկախ ազգությունից և կրոնից, թուրքական պետությունը պետք է միջոցներ ձեռնարկեր այս գյուղի հիշատակը պահպանելու համար։ Դժբախտաբար, Սթանոզի ապագան մռայլ է թվում: Շատ ցավալի է տեսնել, որ այս հին ու նշանավոր բնակավայրն ամբողջովին անհետացել է․․․ Իմ առաջին այցից հինգ ամիս անց որոշեցի կրկին գնալ այնտեղ և ցնցվեցի՝ տեսնելով, որ շատ տապանաքարեր բացակայում էին․․․ Սթանոզի հայերը մեր հարազատներն էին: Ով գիտի, թե այս բնակավայրն ինչ պատմություններ ու գաղտնիքներ ունի մեզ պատմելու: Դժբախտաբար, մենք երբեք չենք իմանա դրանց մասին»։

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Թուրքիա Հայոց Ցեղասպանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով 17 մարդ է  զոհվել  
Աշխարհում հայտնաբերվել է COVID-19 վարակի գրեթե 19,5 միլիոն դեպք
1994 թվականից ի վեր Ադրբեջանը հետեւողականորեն եւ բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի. Արտակ Զաքարյան
Իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու ռազմական գործողություններ. Բալասանյան
Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում
Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների
ԱԺ նախագահԱրթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ
ԱՀԿ-ն քննարկում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի  վերաորակավորումը
Հարավային Սուդանում ջրհեղեղների պատճառով  ավելի քան 150 հազար մարդ փախստական ​​է դարձել
Կրեմլում  Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցից մանրամասներ են  հայտնել
Լիբանանի նախագահը  Բեյրութում պայթյունի երեք հնարավոր պատճառներ  է  հայտնել
Լուկաշենկոն առաջարկել  է ընդդիմությանը իր արյունից մի կաթիլ ներարկել
Պատգամավորը դիմել է վարչապետին՝ ԿԳՄՍ փոխնախարարի նկատմամբ սկսված ծառայողական քննության մասին տեղեկանալու համար
Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան
Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Ամուլսարում լարվածությունն ավարտվեց. պահապանները կշարունակեն հսկել հանքը
Հնդկաստանում վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է  վթարի է ենթարկվել
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին
Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան
Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ
ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները
Անցկացվել են ստուգումներ մարտական հենակետերում
Ավելին
Ավելին