Նիկոլ Փաշինյանն ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանությունը պահել, բայց ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ էլ հարգված է արտաքին աշխարհի կողմից։
Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար, լինելու է երկու դատ, առաջինը՝ պատասխան է տալու կոռուպցիայի համար, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար։
Մենք մի քանի անգամ ընկել ու բարձրացել ենք։ Նորից այս ընկած վիճակից կբարձրանանք, բայց պետք է դասեր քաղենք, որ դրսի ուժերը չկարողանան խաղալ մեր զգացմունքների հետ և նորից վերցնել իշխանությունն ու երկիրը կործանել։
Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։