f

Անկախ

Ինչո՞ւ Բաքուն համաձայնեց աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել, որով տեղեկացվում է, որ իրենք տեսախորհրդակցության ձևաչափով առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտագործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտագործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Երկխոսությանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համատեղ հայտարարությունում նշվում է, որ «համանախագահները նախարարների հետ տևական և բովանդակալից կարծիքների փոխանակում են արել տարածաշրջանում կայունության աջակցության հարցերի, միջնորդական գործընթացի մեթոդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի շուրջ»:

Այդ դիվանագիտական սլենգը հնարավոր չի թվում թարգմանել հասկանալի քաղաքական լեզվի, քանի որ համանախագահները, անգամ ղարաբաղյան պատերազմից հետո հակամարտության գոտու լուրջ փոփոխությունների պարագայում, շարունակում են պահպանել գաղտնիության կարգը բանակցային գործընթացում: Ուստի փորձենք ընդհանուր գծերով վերականգնել որոշ իրադարձություններ, որոնք հանգեցնում են որոշակի մտորումների:

Ինչպես հայտնի է, ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորեց նրանց «մենք ձեզ չենք հրավիրել» ակնարկով: Ավելին, Ալիևը հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է», և մեջտեղ եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունակության հարցը: Իսկապես, Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել պատերազմի ավարտի փուլին, երբ Ռուսաստանը (հաղորդակցվելով Թուրքիայի հետ), Ադրբեջանը և Հայաստանն անմիջականորեն զբաղված էին հակամարտության կարգավորման լուծումների որոնումներով, որից հետո, բացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, նախանշվեց հակամարտության հետագա կարգավորման «նոր հնարավորությունների միջանցք»: Առավել ևս, որ նախկին բանակցային օրակարգը ջնջվել էր:

Այսուհանդերձ Մոսկվան որոշեց չհրաժարվել Մինսկի խմբի գործունեությունից, ինչպես և Հայաստանը, որը, հասկանալի պատճառներով, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցություններ սկսելու, ավելի ճիշտ շարունակելու պատրաստակամության մասին: Խնդիրը Բաքվի դիրքորոշումն էր, որի համար բանակցությունների վերսկսումն այդ ձևաչափով նշանակում էր նոր օրակարգի առաջադրում, ինչն այսպես թե այնպես առնչվում էր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին: Պաշտոնապես նա կարող էր առաջարկել լուծել այդ հարցը, ինչպես նաև ռուսական խաղաղապահների հարցը Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակով: Սակայն, ըստ ամենայնի, Ալիևը որոշ սեփական նկատառումներով որոշեց հակամարտությունը չհանել համաշխարհային դիվանագիտության իրավասության  ոլորտից՝ այդպիսով ստեղծելով «խորհրդավոր ինտրիգ»:

Որոշ բաքվեցի փորձագետների կարծիքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ ինչ-ինչ հանգամանքներում Բաքուն կարող է ԵԱՀ.Կ ՄԽ ձևաչափում առաջադրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին  այլ երկրների ներկայացուցիչներով համալրելու հարցը, որպեսզի խոչընդոտի ռուսական խաղաղարար առաքելությունը մշտական տեղակայված ռազմաբազայի վերածման ձևակերպումը: Մյուս կողմից, Մոսկվան նույն այդ ձևաչափով կարող էր մյուս համանախագահների հետ առաջադրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»:

Այս տրամաբանությամբ Մինսկի խումբը կարևոր է թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղացողների համար: Ինչպես կարծում է The Jamestown Foundation կենտրոնը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը «կարող է ընդլայնվել նոր գաղափարախոսությամբ»: Ըստ ամենայնի, հատկապես այդ խնդրի լուծմամբ են զբաղված այժմ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միմյանց հետ փակ հանդիպումներ են անցկացնում: Դրանցից մեկը տեղի ունեցավ վերջերս Վարշավայում: Բայց որոշակի հստակություն երևան կգա միայն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցույց կտան հակամարտության կարգավորման իրենց պատրաստած փաթեթը: Մեր կարծիքով՝ այն պետք է ընդգրկի հրաժարումը նոր պատերազմից Ղարաբաղում հակամարտող կողմերի փոխադարձ քաղաքական վստահության պայմանների ստեղծման և Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղ համաձայնությամբ ստանձնած պաշտոնական պարտավորությունների կատարման միջոցով: Միայն այդպես ԵԱՀԿ Մինսկի խումբը կբարձրացնի իր խաղաղարարական առաքելության հեղինակությունը: Իհարկե, հազիվ թե հիմա հաջողվի վերադառնալ Մադրիդյան սկզբունքներին, և այդ ուղղությամբ համանախագահները պետք է ապահովեն խաղաղ երկխոսության շարունակությունը, այնուհետև՝ մնացած մարդասիրական գործերը: Եթե առաջին ուղղությամբ կայուն առաջընթաց չլինի, մնացած հարցերի քննարկումը կորցնում է իմաստը:

Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկի Բաքվին և Երևանին խաղաղության ընդգրկուն համաձայնություն կնքել, որից հետո կարող են հաջորդել որոշակի գործողություններ երկու կողմից, ընդհուպ միմյանց հետ դիվանագիտական հարաբերությունները: Բայց դա այնուամենայնիվ  իրադարձությունների հետագա զարգացման լավատեսական սցենար է:

Չի կարելի բացառել ԱՄՆ-ի կողմից «նոր մոտեցումների» ի հայտ գալը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «Ղարաբաղյան հակամարտռության վերջնական կարգավորումը դեռ առջևում է» և «ԱՄՆ-ն նպատակ է դնում այնպիսի ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, որը կարտացոլի Երևանի շահերը, ոչ թե միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի»: Ընդ որում, ամերիկյան իշխանություններին չի կաշկանդում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին օրակարգը իսպառ հնացած է և այսօր տարածաշրջանն ապրում է միանգամայն նոր իրողություններով: Այսպես թե այնպես իրավիճակը լռվել է մի միջանկյալ հատվածում, որը ցանկանում է լրացնել Մինսկի խումբը:

Ասվածից բխում է այն եզրակացությունը, որ Լեռնային Ղարաբաղում  և ընդհանրապես Անդրկովկասում կայուն խաղաղության հասնելու համար դեռ ջանքեր պետք է գործադրվեն: Համենայն դեպս, առանց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ցանկության և համագործակցության շատ դժվար կլինի նոր խնդիրներ լուծել:

Ստանիլավ Տարասով

Աղբյուրը՝  ИА REGNUM

 

 

 

 

Հայաստան քաղաքական Արցախի հիմնախնդիր ԵԱՀԿ ՄԽ

Այլ հոդվածներ հեղինակից

ԽՈՐՀՈՒՐԴ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ․ Որ զանգում ենք, պատասխանեք, կարող է դա էլ, Տիրան Խաչատրյանի պես, ձեր վերջին շանսն է
Առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների օգնությամբ Իրանը փորձում է շրջանցել ավիացիայի բնագավառում սահմանված պատժամիջոցները
Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ։
ՔԱԿ-ը և Fly Armenia-ի ղեկավարները լավատեղյակ են ինչ է կատարվել, ծածկադմփոց անելը այս հարցում չի հաջողվի. Նավիկ Խաչատրյան
Մի թողեք, որ ամեն կորստից հետո նոր բանում համոզվեք, շուտ համոզվեք, որ էլ կորուստ չլինի։
Իրանց համար Արցախի հարցը երևի նույնպես «պատմագիտական հարց» ա, դրա համար էլ թեթև են տանում մեր հետ կատարվածը
Խաչատրյանն այն գեներալներից էր, որ իր անունը, որպես ռազմական գործիչ անցած իր ճանապարհը որոշեց ծառայեցնել անձամբ Նիկոլին
Նիկոլական թիմը հասկանում է, որ սպառում է Ռուսաստանին օգտակար լինելու ռեսուրսը եւ Պուտինը պատրաստվում է իրենց հանձնել սպանդանոց։
Փաշինյանը փորձում է արդարացնել սեփական սխալները. ռազմական փորձագետ
Արմեն Սարգսյանը չի ստորագրել այսպես ասած «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերը
Նիկոլը Տիրան Խաչատրյանին ազատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները
Փաշինյանը փորձում է կեղծ, հակառուսական թեզեր առաջ մղել, «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել. Դավիթ Ջամալյան
Քննչական կոմիտեն գաղտնի է պահում պատերազմի զոհերի աճյունների սխալ հուղարկավորման դեպքերը
Ալվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ին
Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ. Գևորգ Գորգիսյան
Yerevan.today-ը խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը
Փաշինյանի աջակիցը հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին
Դեպարդեի գործակալն  արձագանքել է դերասանի  դեմ  առաջադրված բռնաբարության մեղադրանքներին
Սաhակաշվիլին Վրաստանի ընդդիմությանը հարձակման կոչ է արել
ԱՀԿ-ն՝  COVID-19 համաճարակի ավարտի ժամկետի  մասին
Վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ
«Փաշինյանի հայտարարությունը պահանջում է կա՛մ ապացուցող մանրամասներ, կա՛մ պատկանում է քաղաքական հորինվածքների շարքին». Military Russia-ի գլխավոր խմբագիրը` «Իսկանդեր»-ի մասին
Ամեն օր կատարվում է նվազագույնը երեք դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանություն հրաժարական կտար․ Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․ Վազգեն Մանուկյան
Այս նկարն արվել է Շուշին հանձնելուց ու կապիտուլյացիոն պայմանագիրը կնքելուց մի քանի օր առաջ
Ավելին
Ավելին