f

Անկախ

Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի առաջին հայ կին նախարար


Վարդինե Օհանյանը Լիբանանի առաջին հայ կին նախարարն է․ նրան վստահվել է երկրի Երիտասարդության և սպորտի հարցերով գերատեսչությունը։

Հունվարի 21-ին Լիբանանի վարչապետի պաշտոնն ստանձնած՝ ինժեներ, գիտնական և կրթության նախկին նախարար Հասան Դիաբը ձևավորել է երկրի նոր՝ 20 նախարարից բաղկացած կառավարությունը, որի կազմում կա 6 կին նախարար, այդ թվում՝ պաշտպանության, արդարատության և աշխատանքի հարցերով։ Կառավարության ձևավորմանը նախորդել են 33 օր տևած բանակցություններն ու վարչապետ Հասան Դիաբի, նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հանդիպումը։

Նոր կառավարությունը լիազորությունները ստանձնում է երկրի համար ծանր ժամանակահատվածում՝ արժույթի անկում, լճացած տնտեսություն և հուժկու բողոքի ցույցեր։ Լրագրողների հետ զրույցում Դիաբն ասել է, որ իր կաբինետը համապատասխանում է Լիբանանի «բացառիկ իրավիճակին» և փորձելու է վերադարձնել գողացված փողերն ու պայքարել գործազրկության դեմ։

«Յուրաքանչյուր նախարար տեխնոկրատ է»,- ասել է Դիաբը՝ ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ կառավարությունում ընդգկված լինեն փորձագետներ, ոչ թե քաղաքական գործիչներ։

Վարդինե Օհանյան

Վարդինե Օհանյանին առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Նա «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի տնօրենն էր։

Ծնվել է 1984թ․ հունվարի 1-ին։ Հաճախել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է Ազգային Լ. և Ս. Յակոբյան քոլեջում։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ունի մագիստրոսի աստիճան: Անդամակցել է ՀՄԸՄ-ին, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Լիբանանյան ճգնաժամ

Լիբանանի վերջին կառավարությունը հրաժարական էր տվել հոկտեմբերի 29-ին՝ փողոցի ճնշման տակ։

Հոկտեմբերի 17-ից Լիբանանը ցնցած բողոքի շարժումն անցյալ շաբաթ վերսկսվել է երկրում տնտեսական սուր ճգնաժամի լուծման համար նոր կառավարության ձևավորման ձգձգումների պատճառով: Ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառելու հետևանքով վիրավորվել է ավելի քան 160 մարդ։

Վարդինե Օհանյան

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին