Pfizer և BioNTech ընկերությունները սկսել են ուսումնասիրություններ կատարել 18 և ավելի մեծ տարիքի հղի կանանց համար նոր կորոնավիրուսային վարակի դեմ իրենց պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է BioNTech ընկերության կայքը: Գրում է Gazeta.ru-ն
Առաջին մասնակիցներն արդեն պատվաստվել են, նշված է տարածված հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, 18 տարեկանից բարձր տարիքի չորս հազար հղի կին պետք է մասնակցի հետազոտությանը, պատվաստումն իրականացվում է հղիության 24-34 շաբաթների ընթացքում:
Յուրաքանչյուր կին մասնակցելու է հետազոտությանը 7-10 ամիս՝ կախված նրանից ՝ պատվաստանյութ ստացել է, թե պլացեբո: Բացի այդ, փորձարկման մասնակից կանանց լույս աշխարհ բերած երեխաները մինչև վեց ամսական վերահսկողության տակ կգտնվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 110 միլիոնը: