ԱՄՆ-ում ցրտի ու ձյան տեղումների պատճառով 47 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Գրում է Gazeta.ru-ն:
Զոհերի մեծ մասը գրանցվել են Տեխասում, որտեղ բնակիչները վատ եղանակի պատճառով մնացել են առանց էլեկտրականության: 30 մարդ մահացել է հեոնց Տեխասում: Փրկարարները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Պետությունն օգտագործում է կարողությունների միայն 60% -ը: Հորերը, գազատարներն ու հողմային տուրբինները սառել են: Իշխանությունները հայտարարել են, որ էլեկտրաէներգիան կվերականգնվի հանգստյան օրերից հետո: Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 34 զոհերի մասին: