f

Անկախ

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են


Իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, թե ինչի համար են ձերբակալվել նրանք։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը ձերբակալվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ խոսեցի փաստաբան Հակոբ Ենոքյանի հետ, որն ասաց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, հասարակության տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար»,–ասաց Մելիքյանը։

Նշենք, որ Սաղաթելյանին ու Բեքարյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Մելիքյանը հույս հայտնեց, որ վաղը դատական նիստ տեղի կունենա, քանի որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Նա հայտնեց նաև, որ մեկ քաղաքացի՝ Մհեր Ավագյանը նույնպես ձերբակալվել է։ Իրավապաշտպանն ասաց, որ ԱԱԾ–ի առջև իրենց գործողություններն այսօր դադարեցնում են։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ–ն նախ խուզարկել էր Բեքարյանի բնակարանը, ապա բերման էր ենթարկել նրան։ Դրանից քիչ անց հայտնի դարձավ, որ ԱԱԾ են տարվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը։ Նրանց երկուսին էլ ազատ են արձակել։

Հավելենք, որ վաղը նախատեսված է ընդդիմության համապետական հանրահավաքը։

 

Հայաստան Կարեն Բեքարյան Արա Սաղաթելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նախատեսվում է 90 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ նախարար
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել
«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան
«Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժշկի վիրահատական սեղանին». Ռուբեն Մխիթարյան
«Ես իմ կամքով եմ գնացել. ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է ներկա գտնվել այդ հավաքին». ՊԵԿ նախգահ
Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան
Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին. Էդմոն Մարուքյան
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության. Արթուր Ղազինյան
Փաշինյանի վարչական ռեսուրսի ողջ «հմայքը»․ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ. yerevan.today
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հարցը չի կարող չլուծվել մինչև կառավարման համակարգի փոխվելը. Ալեն Սիմոնյան
Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի գործով քաղաքական ճնշումը դատարանի վրա ակնհայտ է
Մատվիենկոն Արարատ Միրզոյանի խնդրանքով ադբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ կանանց վերադարձի հարցը
«Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում ԳՇ–ն ՊՆ–ի մեջ մտցնելու համար. Մարուքյան
«Մարտի 1»-ը պատվիրված դատավարություն է, որի շահառուներից մեկը Թուրքիան է և որի միջոցով խնդիր է դրվել գերության մեջ պահել ՀՀ անվտանգությունը. Անդրանիկ Թևանյան
Փաշինյանը ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը. Журналистская Правда
2018-ից քանիցս «հորդորել» են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, ստացել են մերժում, այսօր տեղեկացա, որ ուզում են կրճատել հաստիքս. Միքայել Սահակյան
Նիկոլ Փաշինյանն ինտրիգ է մտցնում խոսքում, որ հրապարակում հավաքվածներին կարողանա ինչ-ոչ բան ասել. Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին հաստիքը կրճատելու ճանապարհով փորձում են աշխատանքից ազատել. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն Սիմոնյան
Եթե Փաշինյանը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է պատերազմից հետո գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել. Բորիս Մուրազի
Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Կանադան խորհուրդ չի տալիս տարեցների համար AstraZeneca պատվաստանյութ օգտագործել
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
Ավելին
Ավելին