ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2020-2021 մրցաշրջանի խաղացանկը:
Մարտի 3-ին Ամստերդամում, կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը.
Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան, սեպտեմբերի 5
Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8
Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8
Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11
Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13
Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16