Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է ամենաօգտակար մթերի մասին:
Նրա խոսքերով՝ ընկույզն ամենաօգտակար մթերքն է: Ընկույզի մեջ կան շատ օգտակար միկրոտարրեր՝ ցինկ, սելեն, քրոմ: Գրում է Gazeta.ru-ն:
«Ընկույզի մեջ ամեն ինչ կա: Ընկույզն ամենաօգտակար մթերքն՝ բոլոր առումներով », - հայտարարել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ընդ որում՝ Մյասնիկովը նշել է, որ ամենօրյա սննդակարգում ընկույզը պետք է ավելացնել փոքր չափաբաժիններով:
Ավելի վաղ մասնագետները նշել էին այն մթերքները, որոնք կարող են սրտի կաթվածի վտանգը կիսով չափ կրճատել: