Ամսի 20–ի հանրահավաքը ՀՓՇ–ի հանրահավաքը չէր՝ դա հայ ժողովրդի հայ Ազգ հատվածի հանրահավաքն էր՝ մարդիկ եկել էին , ըստ ամենայնի, ոչ թե առաջնորդների հանդեպ ունեցած հավատից դրդված, այլ Հայրենիքի ու Ազգի ապագայի հանդեպ ունեցած մտահոգությամբ առաջնորդվելով: Եվ ՀՓՇ ղեկավարները թող ավելորդ ինքնափառավորման չտրվեն:
Ես ինքս, ՀՓՇ խորհրդի հրավիրյալ անդամ լինելով, մասնակցել եմ ոչ որպես ՀՓՇ կազմակերպած հանրահավաքի, այլ որպես իմ Երկրի անհանգիստ քաղաքացիների ցույցի:
Հանրահավաքի մարդաշատությունը քաղաքական խանդի պատճառ է դարձել իրենց ընդդիմություն համարողների շրջանում: Դա և հասկանալի է, և ոչ ողջունելի: Հիմա, ճակատագրական այս պահին, քաղաքական խանդի ժամանակ չէ, իմ և քո–ի ժամանակ չէ, հնի ու նորի դասակարգման ժամանակ չէ: Այլ իրավիճակում ես ինքս ՀՓՇ–ի ղեկավար կազմից շատերի հետ ճամփա չէի գնա, բայց հիմա օրակարգում կա կարևոր մի խնդիր, որը հարկադրում է ժամանակավորապես մի կողմ թողնել անձնական հավակնություններն ու պատկերացումկները: Հիմա պարտավոր ենք թույլ չտալ, որ մարի, փոշիանա հանրահավաքի բերած Հույսը, Ազգի զգացողությունը: Եվ իրենց ընդդիմադիր համարող բոլոր նրանք, ովքեր անձնական հավակնություններից ելնելով կստվերեն հանրահավաքի բերած մտածողական փոփոխությունը, կթուլացնեն սկիզբ առնող միասնականությունը, կմասնատեն հավաքի շարքերը՝ կդասվեն հակաազգային գործոնների շարքը:
Ես ինքս, որպես քաղաքական վերլուծաբան, ունեմ այդ մարումը կանխելու իմ առաջարկները, որոնք ներկայացված են «Վերելք: Հատուկ թողարկում» խմբում տեղադրված տեսանյութերում՝ հիմնականում թիվ 42, 43–ում, նաև եկող շաբաթ տեղադրվելիք թիվ 44, 45–ում:
https://www.facebook.com/groups/409046817080156