Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ իր մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, գլխուղեղի կաթված է ստացել ու վիրահատության ենթարկվել:
Թվիթերի իր էջում ֆուտբոլիստը գրել է. «Մորս վիճակն արդեն կայուն է: Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր հաղորդագրությունների համար»:
Դոլորեշ Ավեյրուն երեքշաբթի առավոտյան գլխուխեղի կաթվածով տեղափոխվել է Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի Doctor Nelio հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության է ենթարկվել: 65-ամյա Ավեյրուն արդեն գիտակցության է եկել, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: