Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 359488 նոր դեպք: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Գրում է Russian.rt.com-ը:
Կազմակերպության տվյալներով՝ մինչ օրս աշխարհում գրանցվել է COVID-19 հիվանդության 110,749,023 դեպք:
Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդների մահվան թիվը հասել է 2 455 131-ի: Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսը հայտարարել էր, որ համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցում է աշխարհում վարակվածների թվին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսիային վարակի զոհերի թիվը գերազանցում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում, Վիետնամի և Կորեական պատերազմներում երկրի կորուստները: