Ճապոնիայի հարավ-արելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Russian.rt.com-ը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուշիրո քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք:
Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Փետրվարի 13-ին ևս Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: