ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 500 հազարի շեմը: TMZ պորտալի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշն ավելին է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմում, Կորեական պատերազմում և Վիետնամի պատերազմում երկրի կորուստները: Գրում Gazeta.ru-ն:
Ինչպես նշում է պորտալը, Երկրորդ համաշխարհային պատերազմում 291 հազար ամերիկացի է զոհվել: Վիետնամի պատերազմի զոհ են դարձել 47,434 ամերիկացի զինծառայողներ: Կորեական պատերազմում զոհվել է 33 739 ամերիկացի զինվոր:
Հաղորդվում է, որ COVID-19- ի հետևանքներից ԱՄՆ-ում արդեն մահացել է 502 հազար մարդ:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 111 միլիոնը: