The Sunday Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ հնդիկ գիտնականները եզրակացրել են, որ ակնոց կրող մարդիկ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ավելի պաշտպանված են, քան նրանք, ովքեր չեն կրում: Գրում է Gazeta.ru-ն:
Մասնագետները հարցում են անցկացրել COVID-19-ով վարակված 304 հիվանդների շրջանում և պարզել, որ նրանց 19% -ը հիմնականում ակնոց է կրում: Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրեկան ութ ժամ նման աքսեսուարներ են կրում, ավելի քիչ հավանական է, որ կորոնավիրուսային վարակով կվարակվեն, քանի որ այդ դեպքում ավելի քիչ են դիպչում իրենց դեմքին և աչքերին:
Նրանք նաև ապացուցել են, որ ակնոցները կարող են պաշտպանիչ գործոն հանդիսանալ, որը կանխում է լորձաթաղանթի միջոցով COVID-19- ով վարակվելը:
Ավելի վաղ ակնաբույժը բացատրել էր կորոնավիրուսի ազդեցությունը աչքերի վրա: