Գերմանիայում կորոնավիրուսի մուտացիաներով վարակվածների թիվը կտրուկ աճել է: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Գրում է Gazeta.ru-ն:
«Թվերը կրկին աճում են, ավելի վտանգավոր և ակնհայտորեն վարակիչ մուտացիաների մասն աճում է, B117-ի չափաբաժինը կազմում է նոր դեպքերի (վարակվածների) 20-25% -ը», - նշել է Զայբերտը:
Ըստ նրա, այդ մասնաբաժինը, ամենայն հավանականությամբ, կաճի:
Գերմանիայում 2.3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 2.2 միլիոն վերականգնվել է, իսկ 68 հազար մարդ մահացել է:
Ավելի վաղ Գերմանիայում երկու տնային կատու վարակվել էին COVID-19- ով: