Չինաստանում գրեթե 50 հազար մարդ բուժվել է նոր կորոնավիրուից: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության ազգային կոմիտեն: Գրում է Gazeta.ru-ն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանում բուժվել և բուժհաստատություններից դուրս է գրվել 2652 հիվանդ:
Պետք է նշել, որ աշխարհում վիրուսից բուժված մարդկանց ընդհանուր թիվը 50821 է կազմում: Վարակվածների ընդհանուր թիվը 93 104 է կազմում, իսկ 3201 մարդ մահացել է:
Ավելի վաղ գիտնականները վերլուծել էին կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին զեկույցը, որը պատրաստել էր Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը և պարզել, որ երեխաներն ու դեռահասները ամենաքիչն են հակված վարակվելուն: