f

Անկախ

նիկոլի Անդոն (Քոչարյան) հիմա էլ հայ ցուցարարների վրա է ուզում կրակել.7օր


Գլխակերների հակահայ խունտան դեռ արյան իր ծարավը չի հագեցրել: Օտարերկրյա ֆինանսավորմամբ «ազատություն» ռադիոկայանի կարկառուն ներկայացուցչի հետ զրույցի վերջում նիկոլի Անդրանիկը՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե պետական հիմնարկները մտնել փորձող ցուցարարների վրա ոստիկաններն իրավուն ունեն կրակել, առհասարակ, պետությունը ուժ կիրառելու մոնոպոլ իրավունք ունի...

Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի սիրտը հայի նոր արյուն է ուզում, իր և իր նիկոլի, իր նիկոլի աննայի կողմից «տարօրինակ պատերազմում» թափած արյունից սրանք դեռ չեն հագեցել, սրանց նոր զոհեր են պետք, հայ մարդկանց նոր սպանություններ: Սրանք, որ իրենց ողորմելի երկրային ընթացքն ավարտելուց հետո էլ սերնդե-սերունդ մշտական նզովքի տակ են լինելու, արդեն այսպես՝ բացահայտ հայտարարում են, որ ցանկանում են գնդակահարել նիկոլի հեռացումը պահանջող հայ մարդկանց, գնդակահարել ցույցը:

Բնութագրական է, թե ո՛վ է սա ասողը, ո՛ր ռադիոկայանով: Այն նույն ռադիոկայանով, որ, օրինակ, 2008-ի մարտի 1-ին ահռելի դերակատարում է ունեցել լարվածությունն ավելացնելու առումով, և ըստ էության, մարտի 1-ի 10 զոհերի արյունը նաև իրենց վրա է:

Եվ մարդկանց, ցուցարարներին գնդակահարելու մասին է խոսում նիկոլի այն ներկայացուցիչը, որ նույն մարտի 1-ի դեպքերը դարձրել էր իր քաղաքական կարիերայի կամ այդ կարիերայի վերականգնման հենահարթակ: Հիմա, ուրեմն, սա խոսում է այն մասին, որ ոստիկանները, մանավանդ՝ պետական շենք-շինությունների պահպանություն իրականացնողները իրավունք ունեն կրակել ցուցարարների, այնտեղ մտնել ցանկացող ցուցարարների վրա:

Սա, գիտեք, իսկապես անպատկառության ու ցինիզմի անհատական ռեկորդ է Անրդանիկ Քոչարյանի և նրա ներկայացրած կապիտուլյանտ, հայատյաց «իշխանության» համար:

Թեպետ, մյուս կողմից, պետք է ենթադրել, որ Քոչարյան Անդոն կնախաձեռնի ևս մեկ քննիչ հանձնաժողով, իր բարձրաձայնած մոտեցմանը համապատասխան՝ քննելու համար, թե 2018 թվականի ապրիլին Հանրային ռադիոյի շենքը պահպանող զինված ոստիկանները ինչո՛ւ կրակ չբացեցին և չգնդակահարեցին նիկոլ փաշինին և նրա հետ ռադիոյի շենք ներխուժածներին, որոնք ի լրումն, ակնհայտ բռնություն ու ջարդարարություն դրսևորեցին (դուռ էին ջարդում): Լիովին իրավունք ունեին գնդակահարելու. դա պետական ռազմավարական նշանակության, ռազմականացված պահպանության տակ գտնվող շենք էր, իսկ նիկոլն ու նրա հետինները միանգամայն ապօրինի էին այնտեղ ներխուժում:

Պատկերացնում եք, չէ՞, թե այն ժամանակ ի՜նչ ոռնոց-վայնասուն կբարձրացնեին ԱՄՆ դեսպանատունը, զանազան վիծիկ-դանիկները ու նմանօրինակ այլ «դրոններ»:

Երևի, որպես վերին աստիճանի պարկեշտ, ազնվագույն, անկաշառ, ուղղակի բյուրեղյա... Անդրանիկ Քոչարյանը կնախաձեռնի 2018-ին Հանրային ռադիոյի շենքը պահպանող ոստիկաններին պատժելու, ի լրումն՝ նիկոլին պատասխանատվության ենթարկելու գործընթաց, մանավանդ, որ կարծես քրեական գործ էլ կար հարուցված:

Իսկ առհասարակ, այո, պետությունն ունի որոշակի դեպքերում ուժ կիրառելու իրավունք: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ մոնոպոլ իրավունք: Բայց նրան ու նրա նմաններին, մյուս «քայլոներին», նիկոլի մանկլավիկներին արժե հիշել, որ ժողովուրդն էլ ունի ապստամբության իրավունք: Եթե ժողովրդի դեմ ուժ է կիրառվում, ապա ազդեցությանը համարժեք լինում է հակազդեցություն:

Լավ է, իհարկե, որ Անդրանիկ Քոչարյանը, որպես նիկոլի «իշխանության» կարկառուն ներկայացուցիչ, որպես պետական խիստ բարձրաստիճան պաշտոնյա, առաջինը ու բացեիբաց հայտարարեց հայ մարդկանց սպանելու, ոստիկանության միջոցով գնդակահարելու իրենց մտադրության ու բուռն ցանկության մասին:

Դե անուղղակիորեն հուշում է, որ սրանք վախից կորցրել են իրենց ու պատրաստ են ցանկացած հակամարդկային, հակաիրավական, հակապետական, հակահայ գործողության: Լավ է, որ իրենք առաջինը խոսեցին դրա մասին:

Ու, քանի որ խոսվում է պետության կողմից ուժի դիմելու, ցույցեր գնդակահարելու մասին, ապա նաև դրանով լիովին բացվում է ճանապարհը համընդհանուր ապստամբության, այս «իշխանության» համակողմանի մերժման և հեռացման համար:

Արմեն Հակոբյան

անդրանիկ Քոչարյան ապստամբություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Կանադան խորհուրդ չի տալիս տարեցների համար AstraZeneca պատվաստանյութ օգտագործել
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
Դուք ձեզ հռչակել եք տնտեսական ոստիկանապետ և գործարարների դեմ մահակ եք դարձրել նախագիծը. Թովմասյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
Amazon  ընկերությունը ռասայական խտրականության մեջ  է մեղադրվում
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ենթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա
Անջելինա Ջոլին   ռեկորդային  գնով  վաճառել է Չերչիլի նկարը
«Իմ քայլը». Պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողությունները հնարավորինս դաշնակցային էին
Ռուսաստանում  կորոնավիրուսի 10.565 նոր դեպք  է հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ. Նա առանց արյան չի ուզում գնալ. Ռուբիկ Հակոբյան
Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց ռեկտոր ընտրել. երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու՝ Գոռ Վարդանյանը
Ամեն երեքշաբթի օր այստեղ աշխատանքի ենք. Սեյրան Օհանյանն ու Խաչատուրովը մոտեցան աջակիցներին
Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել. Մարուքյանը համաձայնել է հանդիպել
Խաշուկջիի սպանության գործով ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն անհետացել է. CNN
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան
Երևանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը. ուղիղ
Այս տարի արդեն 700 սուբվենցիոն հայտ է ստացվել
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան դատարանի բակում. ուղիղ
«Կոմերսանտ». Եթե Նիկոլ Փաշինյանը ֆիլմում նկարահանվեր, նա կարող է «Օսկարի» հավակնել
Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որ հայտարարես. «Օնիկ դու սխալ ես և պետք է հեռանաս». Արտակ Զաքարյան
Երեկ բարդ օր էր. հետևությունները. Վահե Հովհաննիսյան
«Խ. Սուքիասյան, Ա. Աբազյան, Ս. Խաչատրյան. առանց այս եռյակի ներկայում Հայաստանում որևէ կարևոր որոշում չի կայացվում». Գաբրիելյանով
«Նիկոլ Փաշինյանի երեկվա երթը ոտքերով Եռաբլուրը տրորել էր, Արցախի, զոհերի ու գերիների անարգում». Նաիրա Զոհրաբյան
«ԽԻ ԷՐԵԽՈՒՍ ԴՈՒ՞ ԵՍ ՊԱՀԵԼՈՒ»
Ավելին
Ավելին