f

Անկախ

Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով․ ԱԳ նախարարը՝ դիերի որոնողական աշխատանքներն արգելելու Ադրբեջանի որոշման մասին


«Ինչպես տեսնում եք՝ ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք»: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերին, նշեց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Հարցին, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»:

Ինչ վերաբերվում է ռազմագերիների հարցին՝ նախարարը նշեց, որ ռազմագերիների  հարցը 24-ժամյա ռեժիմով իրենց ուշադրության ներքո գտնվող հարցերից է. «Մեր միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Եթե նկատել եք՝ միջազգային ճնշումը գնալով աճում է և գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց -կամաց դառնում է գլխացավանք հենց Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»: Թե ինչ ժամկետներում է դա հնարավոր լուծել, Արա Այվազյանը հորդորեց համբերությամբ լցվել և նշեց, որ թե՛ իշխանության, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովի և թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից արվում է ամեն ինչ:

Այվազյանը շահարկում համարեց լրագրողների այն հարցադրումը, որ նա ամիսներ առաջ հայտարարել էր, թե մենք պատերազմի դաշտում ենք պարտվել, իսկ դիվանագիտական դաշտում ձախողում չենք ունեցել՝ հավելելով, որ այդ կապակցությամբ  արդեն արել է հայտարարություն:

Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը և 2018 թվականին Արցախյան հարցը լուծելու հեռանկարների և հնարավորությունների մասին՝ ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, ինչպես օրինակ, Կազանի բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»:

ՀՀ ԱԳՆ Արա Այվազյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին