Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։
Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։
Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց երկու երկրների սերտ փոխգործակցությունը։
Հանդիպմանը ներկայացվեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ինչպես և քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Այլ հոդվածներ հեղինակից
Կարդացեք նաև
- ԽՈՐՀՈՒՐԴ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ․ Որ զանգում ենք, պատասխանեք, կարող է դա էլ, Տիրան Խաչատրյանի պես, ձեր վերջին շանսն է
- Առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների օգնությամբ Իրանը փորձում է շրջանցել ավիացիայի բնագավառում սահմանված պատժամիջոցները
- Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ։