f

Անկախ

Լոգիկայից զուրկ և «լոգիստիկ խնդիրների» տակ մնացած նիկոլական ոստիկանա-չը-պետություն․7 օր


Աբու Դաբիի IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն ուղղակի շշմեցուցիչ է եղել: Մինչ մյուս՝ կյանքից ու ժամանակից հետ մնացած երկրները ինչ-որ զինատեսակներ էին ներկայացնում իրենց տաղավարներում, Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար գերտերություն, ներկայացրել է... թղթե բուկլետներով ու անզեն տաղավարով:

Չար լեզուներն ասում են, թե դա խայտառակություն է, այնինչ դա նիկոլի տիկնոջ հռչակած խաղաղասիրության քարոզչությունն է: Դե իհարկե, էլ որտե՞ղ պետք է այդ «խաղաղասիրությունը» դրսևորվեր, եթե ոչ՝ ռազմաարդյունաբերական խոշոր ցուցահանդեսում:

Իսկ եթե ավելի լուրջ... Չնայած, սրանց այլևս անհնար է լուրջ վերաբերվել, որքան էլ որ ողբերգական են սրանց ավերիչ ու երկրաքանդ, գլխակեր իշխանավարման հետևանքները:

Այն բանից հետո, երբ Աբու Դաբիում արձանագրված խայտառակությունը դարձավ հայկական տեղեկատվական հոսքերի գլխավոր ծաղրանյութը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում տարածեց առ այն, թե ոնց է պատահել, որ այդ «բարձր տեխնոլոգիական» պատվիրակությունը՝ նախարարով-բանով, հասել է ԱՄԷ մայրաքաղաք, իսկ ցուցանմուշները՝ ոչ:

Ավելի լավ էր լռեին:

Արշակյանի նախարարությունն, ուրեմն, ասում է. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես՝ այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»:

Այս պարզաբանման միակ դրական կողմն այն է, որ այն փետրվարի 31-ին չի տարածվել: Հիշողները չեն մոռանա, ըստ նախարար Արշակյանի, փետրվարի 31-ին ընդունված օրենք է եղել (տե՛ս կից տեսանյութը):

Եվ, ինչպես փետրվարի 31-ի դեպքում է, իրենց խայտառակվելու վերաբերյալ պարզաբանումն էլ է լոգիկայից զուրկ: Ի՞նչ է նշանակում՝ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես՝ հաշվարկով, որ ժամանակին տեղ հասնեն, բայց «լոգիստիկ խնդիրների» հետևանքով տեղ չեն հասել:

Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բան էլ չեն կազմակերպել, ոչինչ էլ չեն հաշվարկել, աշխատել են փնթի, անկազմակերպ, թափթփված, անպատասխանատու, այսինքն՝ չեն աշխատել: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ տասնյակ միլիոնավոր դրամներ հարկատուների հաշվին հատկացվեն այդ ցուցահանդեսին հավուր պատշաճի ներկայանալու համար, բայց... միայն նախարարական պատվիրակությունն ու թղթե բուկլետները տեղ հասնեն: Իսկ ցուցանմուշները մնան ինչ-որ «լոգիստիկ խնդիրների» տակ: Այսինքն, հիմնականը, ինչի համար էլ փող է հատկացվել, ծախսեր են ձևակերպվել և այլն, տեղ չի հասել:

Սա ավելին է, քան պարզապես խայտառակությունը: Այս եղելությունն ի ցույց է դնում, թե նիկոլի իշխանությունը ինչ մոտեցումներով է գործել նաև նախապատերազմական շրջանում և պատերազմի ժամանակ: Այս խայտառակությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչի հետևանքով են հազարավոր հայ տղաներ անպաշտպան մնացել մարտադաշտում, ինչպես է եղել, որ ամբողջական ստորաբաժանումներ հայտնվել են ոչ այնտեղ, որտեղ պետք է, այլ մեկ ուրիշ վայրում և ընկել թշնամական ինտենսիվ կրակի տակ: Ինչպես է եղել, որ առաջնագծում զինվորները զրահաբաճկոն ու սաղավարտ չեն ունեցել, ինչպես հիմա վկայում են շատերը:

Իսկ այլ կերպ չէր էլ կարող լինել: Սրանք ուղղակիորեն ոչ մի բանի պիտանի չեն, ոչ մի գործ չեն կարող անել, ո՛չ մի: Սրանք բացարձակապես անպատասխանատու են: Սրանք միայն կարողանում են քանդել, ապականել, փչացնել, ջարդել, անպատկառորեն ստել, զազրախոսել, շնաբարո դուրսպրծուկների նման վնգստալ և... բյուջեի հաշվին պարգևավճարներ լափել:

Սրանցը միայն հազարավոր ոստիկաններով շրջապատված, վախի տենդի մեջ «իշխանավարելն» է:

Ինչ վերաբերում է այդ ցուցահանդեսին, առհասարակ, խորհրդանշական է, որ Հայաստանի տաղավարում միայն թուղթ է ցուցադրվել: Երկիրը, ժողովրդին, բանակը խայտառակ պարտության ու կործանման տարած ապիկար ռեժիմը հենց այդպես էլ պիտի ներկայանար: Ու ընդհանրապես, հազիվ թե որևէ մեկին հետաքրքրի, թե բացարձակ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը ինչ զինատեսակներ կարող է առաջարկել: Առաջարկող լիներ, իր բանակը կսպառազիներ ու էս ողորմելի վիճակի մեջ չէր գցի:

Արմեն Հակոբյան

Աբու Դաբի IDEX-ում այս տարվա Հայաստանի տաղավար Հայաստան Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Փորձել էր հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը. Նաիրիի ոստիկանների բացահայտումը
Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
«Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին». Ռուբեն Հայրապետյան.aravot.am
Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը. рожденный ползать не может летать.
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓԲ-ի կոչը Հանրապետության նախագահին
Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. հայտարարություն
Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որեւէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ. պաշտպան
Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի  11.024 նոր դեպք
Այս իշխանության նպատակները չեն համընկնում մեր պետության շահերի հետ. Կարեն Բեքարյան
Կոնկրետ նպատակ կա լռեցնելու Արա Սաղաթելյանին, միգուցե Ադրբեջանից պատվեր կա․Նարեկ Մալյան
Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը
Թրամփը վաճառում է օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը
Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում կայացնողներին զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց.Հայտարարություն
ԱՀԿ-ն՝ համաճարակի ավարտի ժամկետի  մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Հնարավոր է՝ Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին․ Վանեցյան
Հռոմի պապն Իրաք  է  մեկնել
Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ կապիտուլյացիոն ծրագրերը շարունակվելու են. Արմեն Մինասյան
Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը
Ռուս քաղաքագետ. Հայաստանում կգտնվեն հնարավոր քաոսից օգտվողներ
Ավելին
Ավելին