f

Անկախ

Կարեն Մարգարյան. «Յուրաքանչյուր հաղթանակ պարտավորեցնում է, որ կանգ չառնեմ ու գնամ առաջ»


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած 2021 թվականի Հայաստանի ծանրամարտի առաջնությանը մասնակցեց շուրջ 100 մարզիկ: 
10 քաշային կարգերում որոշվեցին հաղթողները.  չեմպիոնի կոչումը նվաճեցին  Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Հայ ծանրորդները առաջիկայում պատրաստվում են մասնակցելու Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Անկախի հետ զրույցում 81 կգ քաշային կարգում երկամարտի  330 կգ արդյունքով  չեմպիոնի կոչումը նվաճած Կարեն Մարգարյանը կարևորում է տարեսկզբյան հաջող մեկնարկը, խոսում առաջիկա ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք  Հայաստանի առաջնությունում  81 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
- Շնորհակալ եմ: 2020 թվականը բավական բարդ տարի էր բոլոր առումներով: Բռնկված համաճարակին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին գումարվեց նաև ստացածս վնասվածքը: Համաճարակի ընթացքում չէինք կարողանում լիարժեք մարզվել, քանի որ փակ էին բոլոր մարզադպրոցները: Բայց և, ամեն կերպ փորձում էի պահել մարզավիճակս: Հայաստանի առաջնությունը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ երկար դադար էինք ունեցել, մրցահարթակ դուրս չէինք եկել, ուստի ուժերի փորձարկման համար լավ հնարավորություն էր:


-330 կգ երկամարտի ընդհանուր արդյունքով (150կգ+180 կգ) դարձաք չեմպիոն: Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
- Կարող էի և կարող եմ  ավել կիլոգրամներ բարձրացնել, բայց վնասվածքս զգացնել տվեց: Այնուամենայինիվ դա չխանգարեց, որ նվաճեմ  չեմպիոնի կոչումը: Պայքարը բավական հետաքրքիր ստացվեց մրցահարթակում: Մրցակիցներս  բավական լավ էին պատրաստվել: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Բավարարված եմ իմ ցույց տված արդյունքով: 


-Տարեսկզբյան հաջող մեկնարկը պարտավորեցնու՞մ է:
-Հաղթանակը կարևոր էր, քանի որ երկար ժամանակ մրցաշարի չէի մանսակցել:
Յուրաքանչյուր հաղթանակ, յուրաքանչյուր նոր ձեռքբերում ինձ ավելի է պարտավորեցնում, որ չբավարարվեմ, կանգ չառնեմ ու գնամ առաջ:  Ցանկացած հաղթանակից հետո ավելի մեծ եռնադով եմ սկսում մարզվել, բացերը լրացնել, մտածել ավելի շատ կիլոգրամներ բարձրացնելու ուղղությամբ:
Նշեմ, որ հիմա հավաքական թիմով մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների: Ամեն բան անելու եմ մեծահասակների կազմում տեղ գտնելու և առաջիկա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու, քաջալերելու, իմ ձեռքբերումներով ուրախանալու համար:

ծանրամարտ չեմպիոն Կարեն Մարգարյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին