Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Gazeta.ru-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 22.22-ին): Էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Գորոնտալո քաղաքից 153 կմ դեպի հյուսիս-արեւմուտք ՝ 40 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Ավելի վաղ Աֆղանստանում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: