Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն աճել է 54 456-ով և հասել ավելի քան 28,1 մլն-ի: Գրում է Russian.rt.com-ը:
Այս մասին նշված է Ջnնս Հոփքինսի համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 500 441 է կազմում:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կորոնավիրուսի համար իրականացվել է 341 874 832 թեստ:
Հիշեցնենք, որ ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 111 միլիոնը: