ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է թմրաբարոն Խոակին Գուզման Լոերայի ՝ Էլ Չապո մականվամբ, («Կարճլիկ») կնոջ՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Հայտարարության մեջ նշված է, որ թմրաբարոնի կինը ձերբակալվել է Վիրջինիա նահանգում ՝ Վաշինգտոն Դալլեսի միջազգային օդանավակայանում:
Նախարարության տվյալներով ՝ նա կասկածվում է թմրանյութերի միջազգային շրջանառությունում ներգրավվածության մեջ: Բացի այդ, նա կասկածվում է տարիներ առաջ բանտից ամուսնու փախուստի կազմակերպմանն օգնելու մեջ:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ վաղը 31-ամյա Աիսպուրոն պետք է ներկայանա դատական նիստին, որը տեղի կունենա տեսակապի միջոցով:
2019 թ. հուլիսին ԱՄՆ դատարանի որոշմամբ Էլ Չապոն ցմահ ազատազրկման դատապարտվեց: