Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզման փորձ արեց: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին և ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին:
Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:
Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:
Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ: