f

Անկախ

Տարբերակներ ենք մշակում, բայց չի նշանակում, որ պետք է հրապարակի շատրվանների դիմաց լինի կայանատեղին. տուրիստական ավտոբուսների վարորդների ակցիան


Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիա են անցկացնում տուրիստական ավտոբուսների վարորդները: Այսուհետ չի թույլատրվելու նրանց մեքենաները կայանել Հանրապետության հրապարակում: Վարորդներն էլ պահանջում են տրամադրել այնպիսի տարածք, որտեղ տուրիստների մեծ հոսք կլինի:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը վարորդների հետ զրույցում ասաց, որ տուրիստական ավտոբուսների և միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց դա չի նշանակում, որ պետք է իրենց ուզած տեղում լինի: 

Նա նշեց, որ մինչեւ հիմա այդ ոլորտը չի կանոնակարգվել, հիմա պետք է կանոնակարգվի, տուրիստական ավտոբուսներն ու միկրոավտոբուսները պետք է տերբարանշան ունենան. «Հիմա միջանկյալ լուծումներ ենք փորձում գտնել, մինչեւ վերջնական կարգավորումը: Մենք Սախարովի հրապարակում նայել ենք, նաեւ հանրապետության հրապարակի տարբերակն ենք նայել: Շուտով գծագիրը կլինի, ձեզ կներկայացնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հենց հրապարակի շատրվանների դիմաց լինի ու վերջ»,-ասաց Գալստյանը:

Դիտարկմանը, որ կանոնակարգման փուլը կարող է տեւել 6 ամսից մեկ տարի, վարչության պետն արձագանքեց. «Դրա համար էլ մենք որոշել ենք մինչեւ այդ 6 ամսից մեկ տարին լրանալը, ձեզ համար տեղեր առանձնացնենք՝ գծանշումներով, որպեսզի դուք կարողանաք աշխատել»:

Էդգար Գալստյանը նշեց, որ մինչեւ օրվա վերջ այդ տեղի հարցը կլուծվի, իսկ ընտրված տեղը կլինի քաղաքի փոքր կենտրոնում:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որ խնդրին կառուցողական լուծում տրվի. «Միտքը էն չի, որ Հրապարակը մերն է, մենք ենք սարքել, էնտեղից տեղ չունենք գնալու: Մենք այդ մարդիկ չենք: Մենք ընդամենը ասում ենք՝ ինչու Ամանորի տոներից հետո մեզ համար հրապարակը չի բացվել: Թող մեզ տրամադրեն ընդամենը մեկ գիծ, որը չի խոնդոտում երթեւեկությանը, որպեսզի մեր մեքենաները կանգնեն»:

Երևանի քաղաքապետարան Բողոքի ցույցեր

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին