РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, Դանիական DR հեռուստաալիքի եթերում կանխատեսել է, որ կորոնավիրուսի հաճարակը կավարտվի 2022թ. սկզբին: Գրում է Gazeta.ru-ն:
Կլյուգեն նշել է, որ վատթարագույն սցենարը հաղթահարված է:
«Մենք ավելի շատ բան գիտենք վիրուսի մասին, քան 2020 թ., երբ այն նոր էր սկսել տարածվել», - նշել է ԱՀԿ խոսնակը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ COVID-19- ն ամբողջովին չի վերանա, բայց այս պահի դրությամբ հարկադրված սահմանափակումների անհրաժեշտություն չի լինի: 2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 112,1 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 87,6 միլիոն մարդ, և ավելի քան 2,4 միլիոն հիվանդ մահացել է: