f

Անկախ

Փաշինյանը փորձում է կեղծ, հակառուսական թեզեր առաջ մղել, «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել. Դավիթ Ջամալյան


Այդ մարդը փորձում է հանրության ուշադրությունն ինչ-որ կերպ շեղել և կեղծ, հակառուսական թեզեր է առաջ մղում, եթե մենք սկսենք այդ թեզը մեկնաբանել, վերլուծել, իր ջրաղացին ջուր կլցնեք: «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, իրեն բազում անգամ արդարացրած՝ տարբեր փորձարկումների ժամանակ, ուղղակի չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով:

 

Ջամալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնությունները անումէ հանրության ուշադրությունը թեմայից շեղելու և ընդվզումը կանխելու համար. «Հոգեվարքում գտնվելու մի դրսևորում է, ինչպես օրինակ՝ Արա Սաղաթելյանի կալանավորումը, մինչ այդ Կարեն Բեքարյանի ձերբակալությունը, կամ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելը, ով մանկահասակ երեխա ունի: Սաղաթելյանը իր թիմով ինֆորմացիոն ճակատում մարտական խնդիր է լուծել, և երբ չեզոքացնում ես հակառակորդին հարված հասցնողներին, դյուրին ես դարձնում հակառակորդի ծրագրերի իրականացումը»:

Ջամալյանը նշում է, որ պետք է հերքել Նիկոլ Փաշինյանի տարածած ապատեղեկատվությունը, քանի որ դա, իր կարծիքով, արվում է հակառուսական տրամադրություններ առաջացնելու համար. «Նիկոլ Փաշինյանի իշխանության մայրամուտը հստակ ուրվագծվում է: Նա փորձելու է մեղքն այլոց վրա բարդել, փորձելու է հակառուսական թեզեր առաջ մղել, անգամ իշխանափոխությունից հետո բանտային օրագրերի տեսքով շարունակելու է ինչ-որ բաներ գրել: Պետք է պատրաստ լինենք ինչ-որ կերպ հանդուրժելայս մարդու գոյությունը, անգամ բանտում լինելուվ՝ նա չի լռելու, շարունակելու է կեղծել և ստել»:

Նա նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում կձևավորվի պետականակենտրոն իշխանություն, կստեղծվի կենսունակ պետություն կերտելու շանս. «Գլխավոր դատախազությունը հերքեց իր տարածած այն սուտը, որ «Հայրենիք» կուսակցությունից եղել են դասալքություններ, այսինքն՝ այս մարդու պետական կառավարման համակարգում կատարյալ քաոս է, արդյունավետ պետական համակարգ չկա: Պաշտպանության նախարարության առաջին դեմքերն էլ իր կողմից նշանակված մարդիկ են, կհերքեն իր ասածներ «Իսկանդերի» վերաբերյալ, թե ոչ, դժվարանում եմ ասել: Այս մարդու մեկ օր ավել մնալը սարսափելի վտանգում է մեր երկրի կենսունակությունը, իր թիմը վիթխարի գումար է ծախսել, որ հայկական ռազմարդյունաբերությունը ներկայացնի միջազգային շուկայում ու չի կարողացել տաղավարը լցնել հայկական արտադրանքով, ինչի՞ մասին է խոսքը: Նրա  ասածներին լուրջ մոտենալ չի կարելի, նրա տեղը համապատասխան հիմնարկությունում է: Պետք է քրեաիրավական գնահատականներ տալ նրա արարքներին, կարծում եմ դա շուտով կլինի, պետք չէ «իզգոյին» լուրջ ընդունել»:

Դավիթ Ջամալյան իսկանդեր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին