f

Անկախ

Փաշինյանը փորձում է արդարացնել սեփական սխալները. ռազմական փորձագետ


Ռազմական փորձագետ Յուրի Լյամինը թերահավատորեն է ընդունել Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»: Ռուս փորձագետի մեկնաբանությունները հրապարակել է հայկական VERELQ կայքը:

«Հրթիռների մարտական մասն իսկապես կարող է չգործել, բայց դա ընդհանուր առմամբ հազվադեպ երևույթ է անգամ հին, երկար տարիներ պահեստում մնացած հրթիռների համար: Այդ իսկ պատճառով չափազանց թերահավատորեն եմ ընդունում Փաշինյանի այդ խոսքը և առհասարակ համարում եմ սեփական սխալներն արդարացնելու փորձ»,- ասել է Լյամինը:

Փորձագետի կարծիքով՝ ոչ միայն «Իսկանդերները», այլև ընդհանրապես հայկական օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները պատերազմի ընթացքում առանձնապես արդյունավետ չեն օգտագործվել:

«Հաշվի առնելով ունեցած հրթիռային ներուժը՝ հայկական կողմը կարող էր եղած հրթիռային համալիրներն օգտագործել ռազմական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին հարվածելու համար, խոսքը ավիաբազաների, ռազմական պահեստների, կառավարման հայտնի կետերի և այլ օբյեկտների մասին է: Բայց փաստացի ոչինչ չի արվել: Ինչպես, օրինակ, ցույց են տվել հակամարտությունները Մերձավոր Արևելքում, անգամ «Էլբրուս» և «Տոչկա» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները գրագետ կիրառելու դեպքում կարող են լուրջ գլխացավանք պատճառել հակառակորդին ՝ չնայած օդում նրա գերակշռությանը: Տվյալ դեպքում չի եղել որևէ հայտնի հարված  նույնիսկ այնպիսի խոշոր և բացահայտ ռազմական թիրախներին, ինչպիսիք են ռազմական ավիաբազաները»,- ասել է Լյամինը:

Փորձագետի խոսքով՝ ինքը տպավորություն ունի, որ պատճառները քաղաքական են եղել:

«Հնարավոր է, որ զգուշացել են հակամարտության էլ ավելի ծավալումից, թուրքական խորհրդականներին գրգռելուց և այլն: Այսպես թե այնպես, այդ ամենը կաշկանդել է հայկական ամենաարդյունավետ հակազդեցության միջոցները: Եվ Փաշինյանն այժմ փորձում է մտածել, թե ինչպես արդարանա»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում մեկնաբանեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կարող էր կիրառել «Իսկանդերը» պատերազմի չորրորդ օրը:

«Կարծում եմ՝ նա (Սերժ Սարգսյանը- Խմբ.) պետք է ունենա շատ հարցերի պատասխանը, ոչ թե հարցեր տա, որոնց պատասխանը գիտի ինքը: Իսկ գուցե պատասխանի, թե ինչու կիրառված «Իսկանդեր» հրթիռները չպայթեցին կամ պայթեցին ընդամենը 10 տոկոսով»,- հակադարձել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ միթե նման բան պատահում է, Փաշինյանը պատասխանել է. «Չգիտեմ: Գուցե 80-ականների զենք էր»: Այդպիսով վարչապետը հիշեցրել է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերից մեկը նրա դեռևս իշխանության ղեկին եղած ժամանակ, թե Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ (2016 թ. ապրիլի 2-5) «Հայաստանը կռվել է 1980-ական թվականների զենքերով»:

քաղաքական իսկանդեր Յուրի Լյամին Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին