Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։ Փաշինյանը այդ մասին հայտնեց Facebook–ի ուղիղ եթերում։
«Ես թղթերն արդեն իսկ ստորագրել եմ, որից հետո հետևել է ԳՇ–ի հայտարարությունը, որով իմ հրաժարականն են պահանջում»,–ասաց նա։
Փաշինյանը հենց հիմա Հանրապետության հրապարակ է հրավիրում բոլոր իր կողմնակիցներին։
Նրա խոսքով` եթե ուզում ենք պատերազմի մասին ողջ ճշմարտությունն իմանալ, չենք կարող պատերազմի մասին նրանց հարցեր չտալ, սակայն մի քանի գեներալների դուր չի գալիս դա։ Սակայն դա, ըստ վարչապետի, անխուսափելի է. պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ։
«Պիտի հասկանանք` ինչ կապեր են եղել բարձրաստիճան սպաների և քաղաքական որոշ ուժերի մեջ։ Այնպես չէ, որ այդ հարցերի պատասխանի արդյունքում պետք է անպայման ինչ–որ բաներ տեղի ունենա»,–ասաց նա։
Փաշինյանը բոլոր զինվորներին կոչ է անում շարունակել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել։
Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում ԳՇ նոր պետ ու պետի տեղակալ կնշանակի։
Հիշեցնենք` րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Նյութը լրացվում է....