Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ավելի վաղ շարժումը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «Կոչ ենք անում ժողովրդին՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում, մեր զորակցությունը հայտնելու Բանակին ու ավարտին հասցնել Փաշինյանի հեռացման գործը»։