ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ ժամը 18։00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։ Օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է։
Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում չեն, նրանք միացել են Նիկոլ Փաշինյանի կոչին և գնացել են Ազատության հրապարակ։
Հավելենք, որ Ազատության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները այժմ երթով գնում են դեպի ԱԺ՝ իրենց ներկայությամբ սատարելու երկու խմբակցությունների առաջարկը։